Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանի գործարար միջավայրը լավագույնն է ԱՊՀ երկրների շարքում

Դեկտեմբեր 24,2015 16:39

Այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում լրագրողների հետ հանդիպման ընթացքում Էկոնոմիկայի նախարարության գործարար միջավայրի բարելավման վարչության պետ Ալբերտ Բաբայանը նշեց, որ Հայաստանն այսօր գրավիչ երկիր է գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից: «Դրա վառ ապացույցն է այս տարի հրապարակված՝ «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցը, որի արդյունքներով Հայաստանը նախորդ տարվա համեմատ բարելավել է իր դիրքերը տասը կետով, իսկ վերագնահատված արդյունքներով՝ 3 կետով: Այս տարի Հայաստանի գործարար միջավայրը լավագույնն է ԱՊՀ երկրների շարքում եւ երկրորդը ընդհանրապես տարածաշրջանում՝ զիջելով միայն Վրաստանին»,- ասաց նա:

Ըստ նրա՝ առաջընթաց ապահոված ոլորտներից է արտաքին առեւտուրը, որը պայմանավորված է նրանով, որ անդամակցել ենք Եվրասիական տնտեսական միությանը եւ հաշվի առնելով, որ մենք համագործակցում ենք Ռուսաստանի Դաշնության հետ՝ խնայվում է սահմանային ընթացակարգերի վրա ծախսվող գումարը եւ ժամանակը:

Ըստ պարոն Բաբայանի՝ կարեւոր է, որ նախարարությունում այսօր գործում է թեժ գիծը, որը զբաղվում է ձեռնարկատիրությանը վերաբերող հարցերին ընթացք տալով: «Թեժ գծին ստացել ենք մոտ 200 դիմում կամ հարց, որոնց տրվել են հնարավորինս սպառիչ պատասխաններ»,- ասաց նա:

Ըստ նրա՝ փորձաքննության են ենթարկվում նաեւ ոլորտին վերաբերող իրավական ակտերը, վերլուծվում են դրանք եւ փորձում դրանով շտկել խնդիրները:

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Մեզ մնում է ուրախանալ

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031