Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների վրա ԱՄՆ կողմից սահմանափակիչ միջոցների երկարացումը չի անդրադառնա

Դեկտեմբեր 24,2015 16:34

ՎՏԲ-Հայաստան Բանկի նկատմամբ ԱՄՆ կողմից կիրառվող ոլորտային պատժամիջոցների գործողության հետ կապված իրավիճակի պարզաբանման նպատակով տեղեկացնում ենք՝

ՎՏԲ-Հայաստան Բանկի ընդգրկումը ԱՄՆ ոլորտային պատժամիջոցների ենթարկվող կազմակերպությունների ցուցակում չի փոփոխում 2014թ. սեպտեմբերից ՎՏԲ-Հայաստան Բանկի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների իրավաբանական ուժն ու ծավալը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով, պահպանելով իրացվելիության և կապիտալի բարձր (բավարար) մակարդակ: Պատժամիջոցների ցուցակում հայտնված հատուկ կազմակերպությունների ճշգրտման հետ կապված իրավիճակը չի պահանջում ՎՏԲ-Հայաստան Բանկից այլընտրանքային որոշումների ընդունում, քանզի կիրառվող պատժամիջոցները, հիմնականում, սահմանափակում են ԱՄՆ-ից 30 օրից ավելի ժամանակահատվածում բանկի կապիտալում միջոցների ներգրավումը:

Հիմնական միջոցները Բանկը ներգրավում է երկրի ներսում և օգտվում է մայր ընկերության՝ ՎՏԲ Բանկ (ՀԲԸ) աջակցությունից: Բանկը կատարում է հաճախորդների հանդեպ իր պարտավորությունները և տեղեկացնում է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց վրա ԱՄՆ կողմից սահմանափակիչ միջոցների երկարացումը չի անդրադառնա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031