Լրահոս
Օրվա լրահոսը

Հավանության են արժանացել Կարգավորիչ գիլյոտինի մի շարք առաջարկներ

Դեկտեմբեր 24,2015 16:32

Կառավարության նիստում հավանության են արժանացել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի (ՕԿԱԿ) առաջարկները, որոնք վերաբերել են գյուղատնտեսության, անշարժ գույքի և ֆինանսների ոլորտները կարգավորող օրենսդրությանը: ՕԿԱԿ-ը հանդես է եկել «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքի փոփոխության նախաձեռնությամբ, մասնավորապես՝ առաջարկելով լիազորել ՀՀ կառավարությանը սահմանել ճանաչված միջազգային կազմակերպությունների ցանկ, որոնք կարող են հավատարմագրել սերտիֆիկացման մարմիններին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոլորտում գործող կազմակերպությունները ներկայումս չեն կարող հավատարմագրվել Հավատարմագրման ազգային մարմնի կողմից, քանի որ այն չունի օրգանական գյուղատնտեսության ոլորտում համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող ֆիզիկական ու իրավաբանական անձանց հավատարմագրելու փորձագիտական (տեխնիկական, մասնագիտական) հնարավորություններ:

Գյուղատնտեսության ոլորտում գործող օրենսդրության մեկ այլ փոփոխությամբ առաջարկվել է թափոնների անձնագրերի համաձայնեցման գործընթացներն իրականացնել 15 աշխատանքային օրվա ընթացքում, ներկայումս գործող 30-օրյա ժամկետի փոխարեն եւ սահմանել, որ լիազոր մարմինը համաձայնեցման ներկայացված անձնագրի թերի լինելու կամ անճշտությունների առկայության դեպքում անձնագիրը լիազոր մարմին մուտք լինելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հետ է վերադարձնում լրամշակման:

Առաջարկվել է նաև բուսաբանական հավաքածուներ և առանձին նմուշներ ՀՀ տարածքից արտահանման թույլտվություն ստանալու համար դիմելու դեպքում լիազոր մարմին հայտի հետ միաժամանակ ներկայացվող փաստաթղթերի ցանկից հանել ներմուծող երկրի համաձայնությունը կամ թույլտվությունը, ինչպես նաեւ բույսերի կարանտին իրականացնող համապատասխան լիազորված մարմնի կողմից տրված թույլտվության վկայականը կամ սերտիֆիկատը, թույլտվությունների տրամադրման ժամկետը սահմանել աշխատանքային օրերով՝ 10-օրյա ժամկետը դարձնելով 7 աշխատանքային օր:

Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին օրենքի փոփոխությամբ առաջարկվել է Անշարժ գույքի գնահատողի որակավորման վկայականները այսուհետ տրամադրել անժամկետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից որակավորվող բոլոր այլ՝ քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության մասնագետները արդեն իսկ որակավորվում են անժամկետ: Մեկ այլ նախաձեռնությամբ առաջարկվել է փոփոխություններ կատարել «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում՝ ՀՀ ֆինանսների նախարարությանը իրավասություն տալ սահմանել ՀՀ պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման և ընտրության կարգը, ընտրություն կատարել դրան համապատասխան առաջնային շուկայի մասնակիցների և պարտավորվել ապահովել դրանց չափանիշների հրապարակայնությունը:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031