Լրահոս
Օրվա լրահոսը

Էներգետիկ միջանցքով ԵՏՄ երկրներ էլ էլեկտրաէներգիա կարտահանենք (Տեսանյութ)

Դեկտեմբեր 24,2015 15:51

Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ներկայացրեց 4 երկրների` Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի եւ Վրաստանի էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները, որոնց շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեկտեմբերի 23-ին` Երեւանում տեղի ունեցած  նշյալ երկրների էներգետիկայի նախարարների միջեւ:

Ըստ Արեգ Գալստյանի, ստեղծվելիք Հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքը, ինչպես անվանում են նոր նախագիծը, «չափազանց կարեւոր է, հնարավորություն է տալիս իրականացնել սեզոնային փոխանակումներ», որն արդեն իսկ մեր երկիրը Իրանի հետ տարիներ ի վեր իրագործում է. «Նույնը իրականացվելու է Վրաստանի եւ ԵՏՄ երկրների հետ: Կլինեն տրանզիտային փոխհոսքերի կազմակերպում եւ այլն: Ստեղծված խումբը ռեվիզիայի կենթարկի թե ամեն մի երկիր ինչպես պետք է իրականացնի այդ գործողությունները»:

Մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031