Լրահոս
Օրվա լրահոսը

Ահարոն Ադիբեկյան. «Ծառուկյանը մնում է ազդեցիկ քաղաքական գործիչների շարքում»

Դեկտեմբեր 24,2015 15:39

Ամփոփելով 2015-ը՝ «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը որոշ ցուցանիշներ ներկայացրեց ներքաղաքական զարգացումների վերաբերյալ. «ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ-ն վերահսկում են քաղաքական դաշտի 85 տոկոսը: Ծառուկյանը մնում է ազդեցիկ քաղաքական գործիչների շարքում, վարկանիշը չեմ ասի, քանի որ դա մի քիչ այլ խնդիր է»:

Ըստ Ահարոն Ադիբեկյանի՝ 2015-ը յուրահատուկ էր նրանով, որ ընտանիքների եկամուտները մնացել են նույնը, բայց ընտանիքների 80 տոկոսի եկամուտը միջին սպառողական զամբյուղից ցածր է, միայն տասը տոկոսինն է բարձր, մյուս տասը տոկոսն էլ ծայրահեղ աղքատ վիճակում են»:

Ըստ հետազոտությունների՝ 30 տոկոսով կրճատվել է ՀՀ դրսից ապրանքների ներկրումը, քանի որ ժողովուրդը գումար չունի, որ գնի: ՄԱԿ-ի տվյալներով՝ բնակչության կեսը աղքատ է:

Պարոն Ադիբեկյանը անդրադարձավ նաև միջին և փոքր բիզնեսի վերաբերյալ կատարված հետազոտություններին. «Միջին ու փոքր բիզնեսի 1/3-ը կամ փակվել է, կամ չի գործում»:

Սոցիոլոգը նշեց, որ 3300 ընտանիքների շրջանում կատարված հետազոտությունը ցույց է տալիս, որ հայ ընտանիքների 38 տոկոսը դիմում են վարկերի, որից  90 տոկոսը մի կերպ կարողանում է փակել:

Ըստ հետազոտությունների՝ մեծացել է նաև նպաստներով ապրող ընտանիքների թիվը՝ հասնելով 29 տոկոսի: Փոքրացել է նաև իրենց կենսամակարդակը «լավ» համարող ընտանիքների թիվը. «Նախկինում 60 տոկոսն էր համարում, որ «լավ» կենսամակարդակ ունի, հիմա 4-5 անգամ այդ թիվը նվազել է: 80 տոկոսը գտնում է, որ իրենց վիճակը վատացել է»:

Դառնալով դրսից եկող գումարներին՝ պարոն Ադիբեկյանը ներկայացրեց հետազոտության հետևյալ արդյունքները. «Եթե նախկինում դրսից գումար էր ստանում ամեն 6-7-րդ ընտանիքը, հիմա ամեն 10-րդն է ստանում: Ամեն չորրորդ ընտանիքի անդամը ընտանիքում չի ապրում, հիմնականում հայրերը կամ ավագ որդիները»:

Ըստ Ահարոն Ադիբեկյանի՝ մեր հասարակությունը գնում է ասիական մոդելով բևեռացման. հասարակության մեծամասնությունը աղքատ է և միայն մի փոքր հատված է ապրում բարեկեցիկ կյանքով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031