Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

2015-ի «ավանտյուրան»

Դեկտեմբեր 24,2015 15:06

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը տարվա ավանտյուրա համարում է հանրաքվեն: Նա «Հայելի» ակումբում այս առիթով ասաց. «Հանրաքվեն ոչ պահանջված էր, ոչ նախապատրաստված, ոչ էլ բացատրված: Այսօր անգամ չկա պատկերացում, թե ինչու արեցինք այդ բարդ փաստաթղթի հանրաքվեն»:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ (ՀԴԿ) Արամ Սարգսյանը հանրաքվեն համարում է արկածախնդրություն. «Եթե չունեք ժողովրդի վստահությունը, ո՞նց եք գնում նման քայլի»:

Դառնալով ընտրակաշառքի երևույթին՝ պարոն Սարգսյանը փաստեց. «Վերջին տարիներին նման բան չէինք տեսել, որ դրսում փող բաժանեին: Մինչ այդ, մինչև ընտրություններն էին փող բաժանում, այս տարի հանրաքվեի օրը փողոցում էին փող բաժանում առանց վախենալու, դեռ մի բան էլ ասում էին, թե այ ընդդիմադիրներ, չե՞ք կարողանում մի քանի հազար մարդ բերեք, որ գողության պահին մեր ձեռքը բռնեն»:

Հակադրվելով՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց. «Ես ավանտյուրա չեմ համարում հանրաքվեն, այն դեռ մի բան էլ ուշացած էր»:

«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կարծիքով՝ տարվա ավանտյուրան ԵՏՄ մուտք գործելն էր՝ առանց երաշխիքների:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031