Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները խաղաղություն, սակայն դրանից առաջ տարածքներ են ուզում

Դեկտեմբեր 24,2015 14:55

Դեկտեմբերի 17-ին Վրաստանի Թեքալի գյուղում կայացած հասարակական լսումների ժամանակ Ադրբեջանի Հելսինկյան ասամբլեայի ղեկավար Արզու Աբդուլաեւան որպես զեկուցող հանդես եկած Ադրբեջանի Հելսինկյան ասոցիացիայի Ղազախ-Աղստաֆայի մասնաճյուղի նախագահ, Ղազախի հիվանդանոցի շտապ օգնության ծառայության բժիշկ Խամիս Մասիմովին հարցրեց՝ Ղազախի շրջանի եւ Հայաստանի սահմանամերձ համայնքներում գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ երկուստեք կրակոցները դադարեցնելու նպատակով կարո՞ղ են լինել քաղաքացիական նախաձեռնություններ, որոնք երկու երկրների իշխանությունների ներկայացուցիչների հավանությանն արժանանան:

Խամիս Մասիմովը պատասխանեց. «Մարդիկ կարող են պայմանավորվել: Ես դրանում լիովին համոզված եմ: Ես այդ կապակցությամբ զրուցել եմ Ղազախի շրջանի գործադիր իշխանության ղեկավարի տեղակալի հետ: Նա ասաց. «Ես կողմ եմ, բայց դու իմ անունը մի տուր, այդ առումով ես ոչինչ չեմ կարող անել, Խամիս, դու գիտես, որ այդ հիմնախնդիրը մենաշնորհված է, թե ում կողմից` դու գիտես, այդ պատճառով ես ոչինչ չեմ կարող անել եւ ընդհանրապես ոչինչ չեմ կարող ասել»:

Հետո ես զրուցեցի նախկին Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցչի հետ: Ես ասացի`եթե ես իրենց փոխանցեմ հայտարարություն այն մասին, թե ինչ եմ մտածում, նրանք կարո՞ղ են այն հասցնել «վերեւներին»: Ազգային անվտանգության նախկին նախարարի օրոք նրանք կտրականապես հրաժարվում էին դա անել: Հիմա այնտեղ կառուցվածքային փոփոխություններ են: Չգիտեմ, նրանք ասում են, որ դրա արդյունքում ամիս, ամիսուկես հետո կարող են դա անել:

Անկեղծ ասած, ես դրան այնքան էլ չեմ հավատում: Ես միշտ ասել եմ` բերեք խաղարարար գործընթացը սկսենք Ղազախի շրջանից: Ենթադրենք Հայաստանը տալիս է մի քանի գյուղ, որոնք այսօր իր վերահսկողության տակ են, դիպուկահարներին եւ ծանր տեխնիկան հեռացնում են որոշակի հեռավորության վրա, դրանք չեն կրակի, թող մարդիկ իրար հարմարվեն»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031