Լրահոս
Օրվա լրահոսը

«Փայլակ Հայրապետյանը վատ բնավորություն չունի, նա ուղղակի օբյեկտիվ է». Շալիկո Փիրուզյան

Դեկտեմբեր 24,2015 13:52

Այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր՝ Վարդան Գրիգորյան) «Օֆշորի» գործով նիստին չէր ներկայացել տուժողը եւ նրա բացակայությամբ կողմերը խուսափեցին նիստը շարունակել:

Տուժողի ներկայացուցիչը՝ Շալիկո Փիրուզյանը պնդեց, որ խնդիր չկա, նիստը կարող են շարունակել, բայց ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի պաշտպանն ասաց, որ Փայլակ Հայրապետյանը բարդ բնավորություն ունի, հետո կարող է խնդիրներ առաջանան, ավելի լավ է առանց նրա չանեն:

Փայլակ Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ «Օֆշորի» այս գործն այնքան պարզ է, որ ցանկության դեպքում կարող են  արագ մեղավորներին պատժել, բայց ձգձգում են:

Aravot.am-ի հետ զրույցում Շալիկո Փիրուզյանն ասաց, որ համաձայն չէ, թե գործն անհարկի ձգձգում են. «Դա իրոք դատավարական նորմ է, տուժողը պետք է պարտադիր ներկա գտնվի: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ նա վատ բնավորություն ունի, չէ,՛ վատ բնավորություն չունի: Փայլակ Հայրապետյանի բնավորությունը շատ լավն է, ինքը ուղղակի օբյեկտիվ է: Պաշտպանական կողմը եւ դատախազը ցանկանում էին, որպեսզի ներկա լինի, որ իր մոտ որեւէ հարց հետո չառաջանա: Միտումնավոր չեն ձգձգում»:

Ինչ վերաբերում է  տուժողի մյուս ներկայացուցչի՝ Ինգա Ավագյանի բացակայությանը, որը դատավորի խոսքերով անհարգալից վերաբերմունք է դատարանի նկատմամբ՝ Շալիկո Փիրուզյանն ասաց, որ նա կարող էր գոնե զանգահարել դատավորի քարտուղարուհուն եւ զգուշացնել, որ չի գալու. «Ես խցանման մեջ էի, ուշանում էի, զանգեցի: Նա չէր գալու, կարող էր զանգել, ուրիշ խնդիր չկա, միտումնավոր չի արել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031