Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ աջակցությամբ իրականացված փորձնական հետազոտությունը բացահայտում է Հայաստանում հարկադիր աշխատանքի և աշխատանքային թրաֆիքինգի խնդիրները

Դեկտեմբեր 24,2015 13:13

Այսօր Երևանում տեղի ունեցավ Հայաստանում չափահասների և երեխաների շրջանում հարկադիր աշխատանքի և աշխատանքային թրաֆիքինգի դեպքերի բացահայտումը բարելավելու նպատակով ԵԱՀԿ աջակցությամբ իրականացված փորձնական հետազոտության շնորհանդեսը: Ծրագիրն իրականացվել է՝ նպաստելու թրաֆիքինգին վերաբերող մարտահրավերներին դիմագրավելու համատեղ ջանքերի ամրապնդմանը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» կազմակերպության ու ազգային փորձագետների կողմից իրականացված հետազոտության արդյունքում բացահայտվեց, որ հարկադիր աշխատանքի և աշխատանքային թրաֆիքինգի առումով առավել խոցելի են բազմանդամ և ֆինանսապես անապահով ընտանիքները:

Բացահայտումներն ավելի շատ վերաբերել են համաձայնեցված և փաստացի աշխատավարձերի չափի, աշխատանքային գրավոր պայմանագրերի բացակայության և աշխատանքից դուրս գալու պաշտոնական ընթացակարգերի հետ կապված խախտումներին, ինչպես նաև առանց պատշաճ փոխհատուցման արտաժամյա աշխատանքի և աշխատանքային օրենսգրքին հակասող աշխատանքային շահագործման հնարավոր դեպքերին, քան հարկադիր աշխատանքի և աշխատանքային թրաֆիքինգի ակնհայտ դրսևորումներին: Երեխաների իրավունքների բացահայտված խախտումների դեպքերը ներառում էին հարկադիր աշխատանքի տարրեր, որոնք պահանջում են համապատասխան մարմինների միջամտությունը:

«ԵԱՀԿ երևանյան գրասենյակը աջակցել է ազգային կառույցներին՝ իրականացնելու թրաֆիքինգի դեմ պայքարում ԵԱՀԿ հանձնառությունները, և մեր գրասենյակը շարունակելու է կարևորել մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի առկա մեխանիզմների բարելավմանն ուղղված գործունեությունը», – ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը:

Այս ուսումնասիրության նպատակով հարցում է կատարվել 300 տնային տնտեսությունների շրջանում՝ բացահայտելու ելակետային տվյալներ այն մասին, թե որքանով են բնակչությունը և բնակչության առանձին հատվածներ խոցելի թրաֆիքինգի առումով, ինչպես նաև գնահատելու Երևանում, Արարատի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերում հարկադիր աշխատանքի և աշխատանքային թրաֆիքինգի հետ կապված խնդիրները: Այս փորձնական հետազոտությունը նաև նպատակ ուներ բացահայտել, թե որքանով են երեխաները՝ մասնավորապես նշված մարզերում երեխաների խնամքի և պաշտպանության, ինչպես նաև հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում խոցելի հարկադիր աշխատանքի և շահագործման առումով:

Թրաֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամները՝ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հարկադիր աշխատանքի և թրաֆիքինգի դեմ պայքարում ներգրավված պետական մարմինների և նախարարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ուսումնասիրությունն իրականացրած ազգային փորձագետները քննարկեցին հետազոտության արդյունքներն այսօրվա շնորհանդեսի ընթացքում:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կաջակցի աշխատանքային խմբին՝ ավարտելու թրաֆիքինգի դեմ պայքարի նոր՝ եռամյա պետական ծրագրի մշակումը՝ հաշվի առնելով ուսումնասիրության առաջարկությունները:

Զեկույցը հասանելի է հետևյալ հղումներով՝ https://www.osce.org/yerevan/212561 և https://www.osce.org/yerevan/212571:

Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ու պետությունների մշտադիտարկման և Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակների կողմից:

 

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031