Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանի նկատմամբ անհարգալից լինելու համար Փայլակ Հայրապետյանի ներկայացուցչին հնարավոր է՝ հանեն գործից

Դեկտեմբեր 24,2015 13:07

«Օֆշորի» գործով այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Վարդան Գրիգորյան) դատական նիստին չէր ներկայացել տուժողը եւ նրա ներկայացուցիչներից մեկը՝ Ինգա Ավագյանը:

Տուժողի մյուս ներկայացուցիչը՝ Շալիկո Փիրուզյանը տեղեկացրեց, որ Փայլակ Հայրապետյանը մրսել է, վատառողջ է եւ չի կարողացել գալ, իսկ Ինգա Ավագյանը մեկ այլ դատական նիստի է մասնակցում:

Դատավորը բարկացավ. «Նա արդեն երկրորդ դատական նիստն է, պատշաճ չի տեղեկացնում դատարանին, որ չի ներկայանալու: Հաջորդ անհարգելի բացակայության դեպքում կքննարկենք նրան այս գործից հեռացնելու հարցը՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար: Դժվա՞ր է դիմում ներկայացնել ու ասել իր բացակայության պատճառները: Կքննարկենք, եթե գտնենք հարգելի է, կհամարենք հարգելի»:

Ashot_Suqiasyan_2

Դատարանում կողմերը վստահեցրին, որ եթե Փայլակ Հայրապետյանն էլ չի եկել, առանց տուժողի չպետք է շարունակեն նիստը: Տուժողի ներկայացուցիչը հակառակ կարծիքի էր: Ըստ նրա, այս նիստում պետք է փաստաթղթեր հրապարակվեն, դրան Փայլակ Հայրապետյանի բացակայությունը չի խանգարում. «Եթե ինչ-որ բան լինի,ես կարող եմ հաղորդել նրան»:

Սակայն մեղադրյալի՝ Աշոտ Սուքիասյանի պաշտպանի խոսքերով՝ «Մեզ ձեռք է տալիս շարունակել, բայց հաշվի առնելով տուժողի բարդ բնավորությունը, հնարավոր է խնդիրներ առաջանան, դրա համար ավելի լավ է սպասենք»:

Ashot_Suqiasyan_3

Դատավորը որոշեց՝ «Անկախ տուժողի բնավորությունից, տուժողի ներկայությունը ապացույցների ներկայացման փուլում պարտադիր է: Նա ամեն անգամ կարծիք է հայտնում փաստաթղթերի հետ կապված, դրա համար գտնում եմ, որ այսօրվա նիստը չպետք է կայանա»:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2016 –ի հունվարի 14-ին ժամը 12-ին:

Դատավորը շնորհավորեց դատական նիստի մասնակիցներին գալիք Ամանորի կապակցությամբ եւ ավարտեց նիստը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031