Տարեվերջին համացանցում կհայտնվի «Kill Dim» հայտնի կարճամետրաժ մուլտիպլիկացիոն սերիալի հերթական սերիան: Այս մասին այսօր «Նյութ» մամուլի ակումբում հայտնեց մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը:
Նրա խոսքով՝ սահմանային վերջին դեպքերը հաշվի առնելով՝ հեղինակները հետաձգեցին հերթական սերիան. «Սահմանին զոհերի հանգամանքը հաշվի առնելով՝ կարծեցինք, որ դեռ ժամանակը չէ նոր սերիաներ պատրաստելու: Չուզեցանք ծաղրել այն լրջությունը, որը տիրում էր սահմանին: Նախատեսում ենք հաջորդ տարի մեկ-երկու սերիա նկարահանել»:
Սահակյանցը նշեց, որ նախագիծը շարունակվում է առանց ֆինանսավորման՝ հեղինակների ուժերով. «Նախատեսում էինք լայնամասշտաբ աշխատել, որպեսզի սերիաները հաճախակի լույս տեսնեն, բայց ֆինանսավորումը չափազանց փոքր եղավ: Մենք չենք կառչում ֆինանսներից եւ ամբողջը անում ենք մեր ուժերով»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ