Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դավիթ Գասպարյան. «Նույն խեղճությունն ու նույն փախեփախն է»

Դեկտեմբեր 24,2015 12:45

«Նույն խեղճությունն ու նույն փախեփախն է»,- ամփոփելով 2015-ը «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց գրականագետ Դավիթ Գասպարյանը: Նա մտահոգություն հայտնեց, թե այս ո՞ւր ենք հասցրել մեր ժողովրդին:

Ըստ պարոն Գասպարյանի՝ մի գեղեցիկ բան, եթե կա, դա Նարեկ Սարգսյանի շենքն է Շահումյանի հրապարակում՝ նախարարությունների համար կառուցված: Ըստ պարոն Գասպարյանի՝ դրանով հրապարակն ամբողջանում է:

Դառնալով մշակութային կյանքին՝ Դավիթ Գասպարյանը կրկին մտահոգություն հայտնեց. «Գրականությունը դարձել է Չարբախի ձորում կործած մի բան: Ո՞վ է ձեռքը գիրք վերցնում»:

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը նկատեց, թե ծանր տարի էր հայ ժողովրդի համար և կարծում է, որ հաջորդ տարի էլ ծանր կլինի. «Մեզ մոտ պակասում է վստահությունը: Աշխարհի ամենածանր բանն այն է, որ երեխան կորցնում է վստահությունը ծնողի, ժողովուրդը պետության նկատմամբ: Հերիք է՝ ինչքան լսեցիք քաղաքական գործիչներին, մի քիչ էլ լսեք մտավորականներին»: Պարոն Առաքելյանը հորդորում է ստամոքսից քիչ խոսել, այլ ավելի շատ խոսել երկիրը կառուցելու մասին:

Մտավորականները պատասխանեցին «տարվա ամենամեծ» ավանտյուրա հարցին: Պարոն Առաքելյանը նկատեց. «Ոտից գլուխ ավանտյուրա է: Ինձ ցնցեց Ծառուկյանի հետ դեպքը: Խաժամուժ էր հավաքվել այնտեղ: Մեկ ակնթարթ ու վտանգ կար: Մի մոռացեք, որ մեկ ակնթարթում սկսվեց համաշխարհային պատերազմը: Ծառուկյանն իրեն ճիշտ պահեց, քանի որ իրեն շահագործում էին»:

Դավիթ Գասպարյանի բնութագրմամբ՝ «տարվա ավանտյուրան» ընտրություններն էին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031