Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հյուրընկալել էր սահմանամերձ համայնքների դպրոցների սաներին

Դեկտեմբեր 24,2015 12:40

2015 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հյուրընկալել էր մարզի Բարձրունի, Խաչիկ, Խնձորուտ և Սերս համայնքների դպրոցների գերազանց առաջադիմությամբ աչքի ընկած 7-10 տարեկան 12 աշակերտների, ովքեր դեկտեմբերի 24-ին մասնակցելու են Ամանորի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կազմակերպվող ընդունելությանը: Մարզպետը աշակերտներին հանձնեց հրավերները, նրանց մաղթեց բարի ճանապարհ և ուրախ տրամադրություն:

Մարզպետը զրուցեց նրանց հետ, ասաց թե ինչու են հենց իրենք արժանացել այդ բարձր պատվին և մաղթեց գալիք տարում ուսման մեջ առավել բարձր առաջադիմություն և անհոգ դպրոցական կյանք:

Նշենք, որ խմբի ղեկավարն է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի

կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, ուղեկցում են Բարձրունու միջնակարգ դպրոցի տնօրեն Անդրանիկ Մարգարյանը և Խաչիկ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Քաջիկ Խաչատրյանը:

 

Վայոց Ձորի  մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031