Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հաշվետվությունը. երևանցիների բարձրացրած խնդիրներից լուծվել են ավելի քան 30-ը

Դեկտեմբեր 24,2015 12:26

«Բարև Երևան» խմբակցությունը 2015թ. ընթացքում ունեցել է խմբակցության 12 ընթացիկ և 1 արտահերթ նիստ, որոնց օրակարգում ներառվել են ավագանու մոտակա նիստերի օրակարգում ներառված հարցերի քննարկում և քվեարկությունների վերաբերյալ դիրքորոշում:

«Բարև Երևան» խմբակցության անդամները բազմաթիվ և բազմաբնույթ հանդիպումներ են ունեցել քաղաքացիների հետ, նրանցից ստացել են ավելի քան 60 նամակ: 2015թ. ընթացքում ոչ միայն քաղաքացիների բարձրացրած, այլև տարբեր հասարակական հնչեղություն ունեցող հարցերի վերաբերյալ պետական մարմիններին հղել ենք ավելի քան 235 նամակ, տարածել ավելի քան 54 մամլո հաղորդագրություն: Երկկողմանի համագործակցության արդյունքում երևանցիների բարձրացրած բազմաթիվ խնդիրներից լուծվել են ավելի քան 30-ը:

Չլուծված են մնում բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես խմբակցությունը բազմիցս ահազանգել և լուսանկարել է քաղաքի տարբեր մասերում հողատերերի շինարարության նպատակով փորած ու աղբանոցի վերածված հսկայական փոսերի մասին, որոնք այդպես էլ չեն վերանում:

Խմբակցության ջանքերի շնորհիվ 2015թ. փետրվարից սկսվեցին առցանց հեռարձակվել Երևանի ավագանու նիստերը, վերջապես վերաբացվեց Երևանի թիվ 1 մանկապարտեզը, որտեղ սկսեց գործել 2 խումբ, որը չէր գործում շուրջ 5 տարի, Էրեբունու Ազատամարտիկների պուրակը վերադարձվեց համայնքի բնակիչներին, «Ծառատունկ Հայաստան> ծրագրի և քաղաքապետարանի համագործակցությամբ իրականացավ Մանկական երկաթուղու հարակից այգու մաքրման աշխատանքները, վերականգնվեց Նորագավիթ 6 փողոցի լուսավորությունը, վերացվեց Շիրակի 70,72,74 շենքերի, Էրեբունի 30 շենքի, Ֆրունզեի փողոցի 6/7 շենքի կոյուղագծերի խցանումը, ասֆալտապատվեցին Այգեստանի 3-րդ և 4-րդ ,Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մարիամ Աստվածածին ծննդատուն տանող, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պ.Սևակ մայրուղուց դեպի Սևակի 2-րդ շենք տանող փողոցները, բարեկարգվեց ու կանաչապատվեց Նազարբեկյան 31 շենքի և հարակից տարածքները և այլ լուծված խնդիրներ: Համառ հարցումների ու հրապարակային աշխատանքի շնորհիվ գտնվեց քաղաքացի Արփիկ Հարությունյանի առևանգված 9-ամյա դուստրը:

Ասֆալտապատվել է Երևանի Մադոյան փողոցը, որտեղ գտնվում է «Արմեն Կարպետ» գորգագործական ընկերությունը, որն իր հարուստ հնամենի գորգերի ցուցահանդեսով դառնալու է զբոսաշրջիկների այցելության վայր:

«Բարև Երևան» խմբակցությունը 2016թ. Երևանի բյուջեում ունեցել եմ 14, իսկ Երևանի զարգացման ծրագրում` 7 առաջարկություն:

2016թ. բյուջեի 14 առաջարկներից ընդունվել են 8-ը, իսկ 2016թ. Երևանի զարգացման ծրագրում արված 7 առաջարկություններից ընդունվել է 5-ը: Դրանցից յուրաքանչյուրը հասարակության համար առավել թափանցիկ ու հրապարակային են դարձնում Երևանի ենթակայության նախադպրոցական և հանրակրթական բոլոր տեսակի ուսումնական հաստատությունների գործունեությունը, մասնավորապես Երևանի կայքում արդեն տեղադրված են բոլոր դպրոցների տարիֆիկացիաներում առկա թվային տեղեկությունները, ֆինանսական փաստաթղթերը, հաստիքացուցակները, նախահաշիվներն ու դրանց կատարողականների մասին փաստաթղթերը:

Ինչպես նաև արդեն ստեղծվել է մանկապարտեզներ հաճախող և հերթագրված երեխաների հաշվառման էլեկտրոնային ծրագիրը, որը քաղաքապետի հանձնարարությամբ արդեն գործարկվում է ս.թ. սեպտեմբերի 1-ից, իսկ 2016-ից՝ խոստացել են հերթագրված երեխաների ցուցակները հրապարակել կայքում: Երևանի քաղաքապետարանի կայքն այս առումով ընդօրինակելի է ԿԳՆ-ի և Հայաստանի մնացած համայնքների համար, որոնք իրենց ենթակա հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների վերաբերյալ նման տեղեկատվություն չեն հրապարակում:

Չի լուծվում Աջափնյակի Նազարբեկյան 48 շենքի պատկանելիության հարցը: Ակնհայտ է, որ Աջափնյակի թաղապետարանի նախկին շատ պաշտոնյաներ լավ էլ առու ծախի առարկա են դարձրել այս կիսակառույցն ու նպաստել մարդկանց բնակությանը: Հիմա ասում եք դա պետական սեփականություն է, սակայն շենքն ամբողջությամբ չէ պետական սեփականություն, այլ այսօր արդեն ընդամենը 3 բնակարան; Ասում եք քաղաքի հաշվեկշռում չի ու ուզում եք փախնել խնդրի լուծումից, Լավ, ասենք այդպես է, բայց մարդիկ հիմա ապրում են, նրանք երևանցիներ են, ո՞ւմ դիմեն այդ մարդիկ, որ շենքի տանիքով ու կոյուղով զբաղվեն:

 

 Անահիտ Բախշյան

 Երևանի ավագանու «Բարև Երևան»

 Խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031