Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում հանդիսավորությամբ նշվել է դպրոցի հիմնադրման 65-ամյակը: Երաժշտական ծրագրի ընթացքում սաները ներկայացել են իրենց լավագույն կատարումներով:
Ի դեպ, ընդամենը 56 աշակերտով և 5 ուսուցչով իր գործունեությունը սկսած դպրոցում այսօր սովորում է ավելի քան 900 երեխա, որոնք հանրապետական ու միջազգային բազմաթիվ մրցույթների մրցանակակիրներ են:
Երաժշտական դպրոցի հիմնադրման 65-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա է գտնվել նաև քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ով շնորհավորելով դպրոցի անձնակազմին՝ շնորհակալություն է հայտնել հայկական մշակույթի պահպանման ու տարածման, ինչպես նաև համաշխարհային դասական արժեքներին ծանոթացնելու գործում ներդրած ջանքերի համար:
Միջոցառման շրջանակում դպրոցի մի շարք ուսուցիչներ երկարամյա գործունեության և երեխաների գեղագիտական դաստիարակության գործում ներդրած ջանքերի համար պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով ու շնորհակալագրերով: Պարգևներ են հանձնվել նաև մշակույթի նախարարության և վարչական շրջանի կողմից:
Կարդացեք նաև
Երեւանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն