Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ պատգամավոր. 20-25 տարի շարունակ 20-30 մարդ ասում է՝ ռեժիմ հեռացիր, ռեժիմն էլ չի հեռանում

Դեկտեմբեր 24,2015 12:11

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ (ՀԴԿ) Արամ Սարգսյանի գնահատմամբ՝ 2015-ը սովորական էր: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Սարգսյանը մանրամասնեց. «Իշխանությունը չի փոխում իր քաղաքական գիծը: Տարին ավարտվում է, և տարեվերջին վերցնում են հիսուն միլիոն դրամ, որ բյուջեի դեֆիցիտը փակեն: Սրա նման խայտառակություն միայն Հայաստանը կարող է թույլ տալ: Պատճառն այն է, որ բոլորը նույն կատյոլից են. նույն կաթսայից են դուրս եկել: Ինչպե՞ս է դրսում կարողանում են քաղաքական կամք դրսևորել, ներսում՝ ոչ»:

Ըստ Արամ Սարգսյանի՝ չկա ռազմավարական հստակ ծրագիր, որը տնտեսությունը դուրս կբերի այս վիճակից:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն անդրադարձավ սահմանային լարված իրավիճակին. «Ադրբեջանը, եթե ձեռք է բերում այս կամ այն զենքը, անպայման պետք է օգտագործի: ՀՀ-ի քաղաքականությունը չի փոխվում: Ադրբեջանի քաղաքականությունն էլ չի փոխվում: Ռամիլ Սաֆարովի հերոսացումից հետո մենք պետք է հասկանայինք, որ սահմաններին էլի նման բաներ են լինելու: Այսօր նոր աշխարհաքաղաքական վիճակ է և սրա հանդեպ ՀՀ-ն չունի համարժեք պատասխաններ: Բոլորս պետք է հստակեցնենք, որ մեզ անհրաժեշտ է երկկողմանի զսպանակների մեխանիզմ»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, թե հայերը տաղանդավոր ազգ են ու իր զարմանքը հայտնեց, թե այդ ինչպե՞ս է լինում, որ այդ տաղանդավորությունը չի արտահայտվում սոցիալ-տնտեսական ոլորտում. «Տնտեսական բարի նպատակներով կառավարության ջանքերը արդյունք չեն տա, եթե դրանք ամրագրված չեն քաղաքական կամքերով ու միջոցառումներով, ապա կունենաք զրո արժեք»:

Պարոն Մելքումյանը նշեց, որ չի փոխվել է մենաշնորհային վիճակը, հակամենաշնորհային քաղաքականությունը, ներդրումային միջավայրը գործարարներին վստահություն չի ներշնչում»:

Դառնալով ԲՀԿ-ին՝ պարոն Մելքումյանը նկատեց, որ կուսակցության համար լուրջ փորձությունների տարի էր. «Իհարկե, մենք պետք է անցյալի դասերը, սխալներն ու թերությունները հաշվի առնենք: Հեշտ չէր ԲՀԿ-ի համար: Բայց հիմնականում մենք պահպանել ենք մեր դիմագիծը»:

Պարոն Մելքումյանը հայտարարեց, թե անարդյունավետ է «ռեժիմ հեռացիր» գոչելը, քանի որ 20-25 տարի շարունակ 20-30 մարդ ասում է՝ ռեժիմ հեռացիր, ռեժիմն էլ չի հեռանում: Պարոն Մելքումյանը վստահեցրեց, թե «փողոցից հնարավոր չէ գալ իշխանության»: Արամ Սարգսյանը հակադարձեց, որ տաս տասնհինգ մարդ չի գոռացել այլ տասնյակ հազարավոր մարդիկ են պայքարել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031