Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը Արմավիրի մարզպետին. «100 հազար չի, 200 հազար չի, մինչեւ չհիմնավորի՝ չեմ ստորագրի»

Դեկտեմբեր 24,2015 12:05

«Մինչեւ հիմնավորում եւ բացատրություն չտա, թե ինչի համար է նման ծախս տվել, չենք հաստատի»,-այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանն՝ արձագանքելով Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանին, որը ներկայացնելով կառավարության նախագիծը, ասաց, որ լրացուցիչ 10 միլիոն դրամ է անհրաժեշտ Արմավիրի մարզպետարանում 2015 թվականի ամռան շոգ ամիսներին օդորակիչների շահագործման, ինչպես նաեւ մարզպետարանի համակարգչային տեխնիկայի եւ սարքավորումների թվաքանակի ավելացման արդյունքում առաջացած էլեկտրաէներգիայի ծախսի համար:

Վաչե Տերտերյանն առաջարկեց «Կրթական օբյեկտների հիմնանորոգում» ծրագրով մրցույթների արդյունքով առաջացած 8 միլիոն 400 հազար դրամ տնտեսված գումարի հաշվին մարել ծախսված էլեկտրաէներգիայի պարտքը:

Սակայն վարչապետը չհամաձայնեց կրթական օբյեկտների հիմնանորոգման ծրագրի գումարը էլեկտրաէներգիայի ծախսին ուղղել: Նա հայտարարեց. «Ինչ է նշանակում լրացուցիչ օգտագործել են: Մինչեւ չհիմնավորվի՝ ես սա չեմ ստորագրի 100 հազար դրամ չի, 200 հազար դրամ չի»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031