Լրահոս
Օրվա լրահոսը

Այս փուլում հայկական կողմն արդեն կատարել է իր բաժին զիջումները, եւ հերթն Ադրբեջանինն է. «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 24,2015 11:43

Բանակցային գործընթացի շուրջ ինտենսիվ (եւ խիստ գաղտնի) պրոցեսները կարող են հանգեցնել նրան, որ ինչ-որ առաջընթաց արձանագրվի, եւ կողմերն իսկապես սկսեն լրջորեն աշխատել մեծ համաձայնագրի վրա։

Տեսեք՝ բոլոր վերլուծաբանները միաբերան պնդում են, որ այս պահին Ադրբեջանի դիրքերը շատ թույլ են, Հայաստանը դիրքային առավելություններ ունի, պաշտոնական Բաքվի վրա արտաքին ճնշումներն ուժեղանում են եւ այլն։ Ավելին՝ այդ ամենը ներկայացվում է որպես հայկական կողմի դիվանագիտական հաղթանակ։ Բայց որեւէ մեկն ինքն իրեն հարց չի տալիս՝ իսկ ինչո՞ւ է այդպես, ինչպե՞ս եղավ, որ «ծախված» եւ «նավթադոլարներից կուրացած» արտաքին աշխարհը հանկարծ «հայամետ» դարձավ, միանգամից որոշեց հանգիստ թողնել հայկական կողմին եւ ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա։

Մինչդեռ պատասխանն ակնհայտ է՝ պատճառն այն է, որ այս փուլում հայկական կողմն արդեն կատարել է իր բաժին զիջումները, եւ հերթն Ադրբեջանինն է։ Հիմա միջնորդները միայն Ադրբեջանի վրա են ճնշումներ գործադրում, որպեսզի նրանք էլ իրենց բաժին զիջումներն անեն, եւ բանակցությունները մտնեն հաջորդ փուլ։

Մեզ համար, իհարկե, հաճելի է կողքից հետեւելը, թե ինչպես է արտաքին աշխարհը ճնշումներ գործադրում պաշտոնական Բաքվի վրա, բայց հարց է ծագում՝ կոնկրետ ինչի՞ են ձգտում հասնել այդ ճնշումների արդյունքում։

Ու սրա պատասխանը նույնպես հստակ է. նպատակն այն է, որ Ադրբեջանը համաձայնվի սկսել աշխատել մեծ համաձայնագրի վրա, որի հիմքում պիտի լինեն, այսպես կոչված, «Մադրիդյան նորացված սկզբունքները» (Էդուարդ Նալբանդյանն, ի դեպ, բառացիորեն երեք օր առաջ եւս մեկ անգամ հիշեցրեց, որ Հայաստանը դրան համաձայնվել է):

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031