Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մասիս Մայիլյան. «Մեր զինվորականների քայլերն անհրաժեշտ են, սակայն օբյեկտիվորեն բավարար չեն». «168 ժամ»

Դեկտեմբեր 24,2015 11:17

«168 ժամի» զրուցակիցն է ԼՂՀ Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը

– Ըստ Ձեզ՝ ի՞նչ լծակներ ունի հայկական կողմն իրավիճակը հակամարտության գոտում փոխելու, Ադրբեջանին զսպելու, իրավիճակը պակաս վտանգավոր դարձնելու համար։ Այսինքն՝ ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկեն ՀՀ-ն ու ԼՂՀ-ն քաղաքական-դիվանագիտական հարթության վրա։

– Տարածաշրջանում իրական միջազգային վերահսկողական և զսպիչ մեխանիզմների բացակայության պայմաններում ՀՀ-ի և Արցախի զինված ուժերը ձեռնարկում են հակաքայլեր հակառակորդի գործողությունների չեզոքացման համար։ Մեր զինվորականների քայլերն անհրաժեշտ են, սակայն օբյեկտիվորեն բավարար չեն, քանի որ, ինչպես փորձն է ցույց տալիս, որ մեր ԶՈՒ-ի սիմետրիկ ու ասիմետրիկ պատասխան գործողությունները որոշակիորեն զսպում են, բայց ամբողջությամբ չեն կանգնեցնում ադրբեջանական կողմի նկրտումները։

Անկասկած, իրավիճակի կայունացման համար հայկական պետությունների ռազմական հրամանատարության համարժեք գործողություններին պետք է ավելացնել նաև քաղաքական դիվանագիտական միջոցներ։

Կարծում եմ, որ ԱՄՆ Պետդեպի աջակցությանն արժանացած Ռոյսի ու Էնգելի նախաձեռնությունը, Հելսինկյան կոմիտեի կողմից ներկայացված HR 4264 օրինագծի հնարավոր ընդունումն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից և այլ քայլերը, կունենան ադրբեջանական իշխանությունների վրա սթափեցնող ազդեցություն։

Այս տեսանկյունից կարևոր էր ՀՀ նախագահի ելույթը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընթացքում։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031