Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսեսի գյուղապետ. «Եկեք, այստեղ ապրեք, տեսեք վատը որտեղ է». «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 24,2015 11:05

Տավուշի մարզի սահմանամերձ Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը երեկ ասել է, թե իրենք «դիմացից չեն վախենում, թիկունքից են վախենում»:

– Թիկունքի ինչի՞ց եք վախենում։

– Նրանից ենք վախենում, որ այդտեղ, հրապարակներում, ասում են՝ լավ չենք ապրում։ Երեւան ենք մտնում, խորհրդային մեքենա չկա, լրիվ ֆիրմա մեքենաներ են քշում ու դժգոհում են, ասում են վատ ենք ապրում։ Եկեք, այստեղ ապրեք, տեսեք վատը որտեղ է։ Չնայած մենք չենք դժգոհում մեր ապրուստից, բայց համեմատության համար թող գան, տեսնեն այստեղ իրավիճակը ոնց է, մարդիկ ոնց են աշխատում ու հետո պահանջներ դնեն։ Այսօր մարդիկ չգիտեն՝ սահմանն ինչ է, սահմանային կրակոցն ինչ է, մարդիկ ոնց են 25 տարի այստեղ ապրում։

– Փաստորեն, ձեր մտահոգությունները հասարակական-քաղաքական դաշտում կատարվող իրադարձություննե՞րն են եւ ոչ հակառակորդի կրակոցները։

– Իհարկե։ Այսօր հաստատ գիտենք, որ 25 տարի է՝ պատերազմի մեջ ենք, իսկ այսօր մարդիկ ուրիշ բաների են ձգտում։ Եկեք հարեւանի հետ մեր խնդիրները լուծենք, հետո նոր մեր ընտանեկան խնդիրները լուծենք։ Հարեւանը չգիտենք գլխներիս ինչ օյին կբերի։

Ներսում դրել ենք՝ մենք մեզ ենք «ուտում», ինչի՞համար։ Ես անկուսակցական եմ, բայց քաղաքական վայրիվերումներն ինձ դուր չեն գալիս։ Ուզո՞ւմ եք երկիր սարքել՝ համախմբվեք, սարքեք, չե՞ք ուզում՝ խնդիրը ձերն է, մենք այստեղ ապրելու ենք։

Տիրայր ՄՈԻՐԱԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031