Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՀՀ-ի իրական սեփականատերը բոլորովին այլ անձ է՝ ՀՀ ամենաբարձրաստիճան պաշտոնյա. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 24,2015 10:50

Համալիրի շուրջ մեքենայությունները չավարտվեցին: Շուտով հայտնի դարձավ, որ Արմեն Գեւորգյանը «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ընկերությունը վաճառել է ոմն Վահագ Դինո Ավադիսյանի, որի անունը համառորեն շրջանառվում է ԱՄՆ-ում կատարված ֆինանսական խարդախություններում։ «ՀԺ»-ի թղթակիցը մեկնաբանություններ էր խնդրել ՀՀ կառավարությունից՝ Մարզահամերգային համալիրի հետ տեղի ունեցած այս պատմության վերաբերյալ։ «ՀՀ կառավարությունը պայմանագիրը կնքել է «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ» ընկերության հետ, եւ ՀՀ կառավարության համապատասխան որոշման ընդունման պահին «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ» ընկերության սեփականատերը եղել է Արմեն Զավենի Գեւորգյանը։ Ուստի Ձեր կողմից հիշատակված անձի հետ կապված որեւէ առնչություն, հետևաբար նաև մեկնաբանություն ՀՀ կառավարությունը չունի»,- պատասխանել են կառավարությունից։

Կառավարությունը «առնչություն», «մեկնաբանություն», հասկանում ես, չունի։ Կառավարության իսկի կոճակին էլ չի, թե ՄՀՀ-ն հիմա ում սեփականությունն է։

Իրականում վերը նշված անձինք ընդամենը քողածածկույթ են։ ՄՀՀ-ի իրական սեփականատերը բոլորովին այլ անձ է՝ ՀՀ բարձրաստիճան, շատ բարձրաստիճան, նույնիսկ կարելի է ասել ամենաբարձրաստիճան պաշտոնյա։ Ուղղակի ապացույցներ առայժմ չկան, բայց ժամանակը, թերեւս, ամեն ինչ կդնի իր տեղը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031