Լրահոս
Օրվա լրահոսը

Պետականության վարկային թելը. «Ժամանակ»

Դեկտեմբեր 24,2015 10:34

Երեկ հայտնի դարձավ, որ Համաշխարհային բանկը որոշում է կայացրել Հայաստանին հերթական վարկային միջոցները հատկացնելու մասին՝ մոտ 55 միլիոն դոլար: Վերջին մի քանի շաբաթներին Հայաստանում կարծես թե արտաքին վարկերի տեղումնառատ մի շրջան է, որը փոխարինում է եղանակային առանց տեղումների պայմաններում: Ձմռանը Հայաստանում տեղումներ չկան, փոխարենը մենք տեսնում ենք վարկային տեղումներ: Այս հատկացումներն, անխոս, հանդիսանում են Հայաստանի ֆինանսա-տնտեսական կայունության պահպանման երաշխիքներ:

Եթե չլինեն այս հատկացումները, ապա կասկածից վեր է, որ Հայաստանում տնտեսությունն ուղղակիորեն կփլուզվի, քանի որ շատ դժվար, գործնականում անհնար է պատկերացնել, որ հայկական օլիգարխիան կարող է ձեռքը տանել իր գրպանն ու հանրային ռեսուրսներից յուրացված անձնական միջոցները վերադարձնել հանրությանը: Սակայն այստեղ հետաքրքրական հարց է առաջանում՝ եթե չլինեն արտաքին վարկավորումները, ի՞նչ կանի Հայաստանում իշխանությունը տնօրինող քրեական օլիգարխիան: Կտանե՞ն բարձրաստիճան պաշտոնյաները, օլիգարխները, նրանց կլանները ձեռքները իրենց գրպանն ու միջոցներ հատկացնեն Հայաստանում տնտեսության գոնե փլուզում թույլ չտալու համար: Սա իսկապես կարևոր հարց է, քանի որ անկասկած է, որ այնքան գումար, որքան Հայաստանը վարկ է ստացել վերջին ամիսներին՝ իսկ դա մի քանի հարյուր միլիոն դոլար է, ըստ էության հայաստանյան իշխանական ամբողջ համակարգը տնօրինում է հաստատ և կարող է հանել իր գրպանից:

Եվ ուրեմն՝ ստացվում է, որ արտաքին վարկերը, ըստ էության, օգնում են, որպեսզի օլիգարխիկ իշխանությունը ձեռքը չտանի իր գրպանը: Իհարկե, այստեղ մյուս հարցն է առաջանում՝ այդ իշխանությունը կարո՞ղ է իր դիրքերն ու այսպես ասած կայունությունը պահել ոչ թե ձեռքը գրպանը տանելով, այլ ձեռքը մահակին տանելով և դիմելով ուժային, բռնի միջոցների՝ ավելացնելով ռեպրեսիվ բաղադրիչը: Ինչքանո՞վ է սա իրատեսական: Ասել, որ այստեղ ամեն ինչ ընդամենը տեսական վտանգի մակարդակում է, երևի թե կլինի սխալ: Խնդիրն այն է, որ մենք տեսնում ենք, թե ինչպես է ռեպրեսիվ բաղադրիչը ուժգնանում Ռուսաստանում: Իսկ Ռուսաստանը դեռևս շարունակում է մնալ Հայաստանի, այսպես ասած, գլխավոր տանիքը, շարունակում է պահպանել Հայաստանի վրա ազդեցությունը, իշխել հայաստանյան տրամադրություններին: Միաժամանակ, Ռուսաստանն, իհարկե, ավելի և ավելի սուղ հնարավորություններ ունի Հայաստանին սոցիալ-տնտեսական հատկացումներ անելու հարցում:

 

 Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031