Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի առաջարկով հայր Լեւոն Գուլյանը, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցու Ուկրաինայի հայոց թեմի հարավային փոխառաջնորդն ու Օդեսայի սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվն էր, ստանձնել է Ուկրաինայի հայերի միության փոխնախագահի պաշտոնը։
Ուկրաինայի հայերի միությունից տեղեկացրեցին, որ Լեւոն Գուլյանին Ուկրաինայի հայերի միության փոխնախագահի պաշտոնում նշանակելը նպաստելու է Ուկրաինայի հայ համայնքներում ազգային, հոգեւոր, մշակութային ծրագրերի իրականացմանը եւ օտար եկեղեցիների հետ ՈՒՀՄ աշխատանքների համակարգմանը:
Դեկտեմբերի 21-ին աշխարհի տարբեր կողմերից շնորհավորանքներ եւ մաղթանքներ հնչեցին Լեւոն Գուլյանի ծննդյան 35-ամյա տարեդարձի եւ նոր նշանակման առթիվ:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ
23.12..2015