Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւի КГБ-ն վերջում մեզ կտանի…»

Դեկտեմբեր 24,2015 14:00

Կատակում են «Թեթեւ տարեք» տրագիկոմեդիայի հեղինակները

Այլեւս տիրապետող չէ այն մտայնությունը, թե այսօր չունենք ազգային դրամատուրգիա, որովհետեւ գոնե վերջին տասնամյակում բեմադրվում են ժամանակակից հայ թատերագիրների գործեր: Դրանցից առնվազն մի քանիսի բեմադրվելը հաստատ պսակվել է հաջողությամբ: Աղասի Այվազյանի, Պերճ Զեյթունցյանի, Գուրգեն Խանջյանի, Կարինե Խոդիկյանի, Վահրամ Սահակյանցի կողքին կան երիտասարդ սերնդի դրամատուրգներ, որոնք զբաղվում են թատերագրությամբ եւ նրանց պիեսներն էլ բեմադրվում են հայաստանյան թատրոններում:
Վերջերս Վանաձորում անտեպրիզային եղանակով բեմադրվեց դրամատուրգ, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի արտիստ Էլֆիք Զոհրաբյանի «Թեթեւ տարեք» տրագիկոմեդիան, որը հետաքրքրություն առաջացրեց մասնագետների եւ հանդիսատեսի մոտ:

«Առավոտի» հետ զրույցում պիեսի հեղինակը եւ երիտասարդ բեմադրիչ Տիգրան Սուքիասյանը հաճախ կատակով ինքնահեգնում էին, թե երեւի КГБ-ն վերջում իրենց կտանի: Իսկ պիեսի թեման երկրի վիճակն է՝ նյութը մատուցված՝ հումորի ու հեգնանքի միջոցով: Երեւում են հասարակության գրեթե բոլոր սոցիալական խավերը: Հանդիսատեսն էլ նույնիսկ ներկայացման ընթացքում հաճախ նմանություններ էր գտնում զավեշտալի կերպարների ու իրենց «անծանոթ մարդկանց» շրջանում: Ներկայացման մեջ, ըստ բեմադրիչի, կա նորարարություն՝ գեղանկարիչ Տիգրան Թադեւոսյանը դառնում է գործող անձ եւ բեմի ետնավարագույրի վրա ներկայացնում կենդանի նկարչություն: Բեմադրության մեջ զբաղված են հիմնականում Հովհ. Աբելյանի անվան թատրոնի արտիստները (Ռուզան Խաչատրյան, Մարինե Պետրոսյան, Արփինե Հակոբյան, Լեւոն Զաքարյան, ինչպես նաեւ՝ թատերական բուհի շնորհալի ուսանողները (Նոնա Սաֆարյան, Հենրիկ Մալյան): Ռեժիսորական այլ հնարքների թվում «խոսում» է նաեւ էկրանը, որը, այսպես կոչված, նոր դրամայի տարրերից է:

11221455_1249792775038264_1

Տեսարաններ «Թեթեւ տարեք» բեմադրությունից:

12279150_1249807421703466_5 12274267_1665487990398242_8

Հիշեցնենք, որ դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանի գործերը բեմադրվել են հանրապետության տարբեր թատրոններում: «Թեթեւ տարեք» պիեսն էլ, որն ընդգրկվել է «Դրամատուրգիա» հանդեսում, ինչպես նաեւ «Երիտասարդ գրողների անթոլոգիայում», հասցրել է մասնակցել «Թատրոն X» փառատոնի շրջանակներում անցկացվող «Դրամատուրգիական ընթերցումներին»:

2016թ. «Թեթեւ տարեքը» կներկայացվի նաեւ Երեւանում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ara says:

    Էս կարո՞ղ է Վահրամ Սահակյանն է Վահրամ Սահակյանց դարձել…

  2. Անահիտ says:

    Շնորհավորում ենք, շատ հետաքրքիր էր:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031