Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երբ «լայք» կորզելը դառնում է հարգանքի նշան

Դեկտեմբեր 24,2015 12:00

Հաճախ համացանցում, հատկապես «Համադասարանցիներ» եւ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցերում հանդիպում ես լուսանկարների, որոնց հեղինակները կոչ են անում՝ «Լայքիր», եթե հարգում ես»: Դրանք հիմնականում վերաբերում են հայոց բանակին կամ զինվորներին: Նկարները տարածողները կարծում են, որ դա է իրական հարգանքը: Թեման վիճահարույց է, կարծիքները՝ տարբեր:

Ավագ դպրոցի աշակերտուհի Թագուհի Նալբանդյանը նշում է, որ «Մեկ լայքը ոչինչ է այն հարգանքի դիմաց, որ մենք տածում ենք հայ զինվորի նկատմամբ եւ մի՞թե հենց like-ն է հարգանքի լավագույն դրսեւորումը»:

Ուսանողուհի Աիդա Պետրոսյանը կարծում է, որ որեւէ լուսանկար սոցցանցում հավանության արժանացնելը մարդու ցանկության հարց է, եւ եթե օգտատերը նման ցանկություն չունի, չի կարելի նրանից դա պարտադրաբար «կորզել»:

Իրավաբան Հրաչ Նալբանդյանն էլ փաստում է, որ սոցցանցերի հետ կապված շատ հարցեր իրավական տեսանկյունից դեռ կարգավորված չեն, վիրտուալ տարածքում հնարավոր չէ «լայք» պարտադրողներին «պատժել»:

Մեկ այլ իրավաբան էլ, որ չցանկացավ անունը հրապարակենք, ասաց, որ լուսանկարներ տարածելու մեջ ոչ մի վատ բան չի տեսնում, օգտատերի նախասիրության հարց է, իսկ ով չի ցանկանում, թող հավանության չարժանացնի դրանք: Հրաչ Նալբանդյանն էլ հավելեց, որ զինվորների նկարներ տարածողների թվում շատ են նրանց հարազատները եւ նման նկարներ տարածվում են զինծառայողների թույլտվությամբ:

Զինծառայողների հետ եւս զրուցեցինք: Նրանցից ոմանք ասացին, որ դեմ չեն իրենց լուսանկարների տարածմանը, այլ հարց է, որ ոչ մի զինվոր like-ը հարգանքի նշան չի համարում:
Բլոգեր Տիգրան Քոչարյանից էլ մեկնաբանություն խնդրեցինք: «Եթե մահացած զինվորի նկարը տարածում են առանց նրա ծնողների թույլատրության, դա նրանց կրկնակի ցավ է պատճառում եւ ամեն դեպքում «լայք» հավաքել այդպիսի նկարներով, առնվազն կոռեկտ չէ: Եթե ենթադրենք՝ որեւէ զինվոր սխրանք է գործել, այդ դեպքում տարածումը կարող է նաեւ ճանաչողական բնույթի լինել եւ դրանք տարածվեն անգամ լուրջ կայքերում՝ գիտակցելով, թե ինչի համար են «լայք» հավաքում»: Բլոգերը նաեւ ընդգծեց. «Եթե զինվորի ծնողներից կամ հարազատներից համաձայնություն չեն ստացել նրանց նկարները տարածողները, ապա ծնողները կարող են դիմել դատարան՝ պահանջելով բարոյական վնասի փոխհատուցում»:

ՀԵՂԻՆԵ ՂԱՆԴԱԽՉՅԱՆ

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի

«Առավոտ» օրաթերթ
23.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031