Լրահոս
Օրվա լրահոսը

Բարելավեք աղեստամոքսային համակարգը

Դեկտեմբեր 24,2015 11:00

Աղեստամոքսային տրակտի հիվանդությունների սրման փուլում գրգռված ստամոքսի եւ աղիների ախտանշաններն են՝ այրոցը, սրտխառնոցը, դառը համ բերանում, փորացավը, փորկապությունը, ախորժակի կորուստը, վատ մարսողությունը։ Ընդունել 100-200 գրամ եփած դդում` օրը 1-2 անգամ։ Լավ է նաեւ հում կարտոֆիլի (նախընտրելի է կարմիր տեսակը) թարմ հյութը։

Աղեստամոքսային տրակտի բնականոն աշխատանքի եւ տոնուսի բարձրացման համար խորհուրդ է տրվում նախապես գազը հեռացրած հանքային ջրին ավելացնել 15-20 կաթիլ կիտրոնահյութ եւ խմել նախաճաշից 30 րոպե առաջ։

Երեկոյան՝ ընթրիքից առաջ, հանքային ջրի բաժակը տաքացնել, ավելացնել մեկ ճաշի գդալ որեւէ դեղաբույս (սուսամբար, արեւքուրիկ, անանուխ), թրմել մեկ ժամ, ապա քամել, ավելացնել մեղր ու դանդաղ խմել։ Բուժման կուրսը երկու շաբաթ է։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
23.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031