Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա անավարտ պատերազմ է». ազատամարտիկ

Դեկտեմբեր 23,2015 23:10

«1994 թվականից հետո ընդամենը զինադադար է եղել, նմանատիպ զինադադարներ եղել են նաեւ պատերազմական գործողությունների ժամանակ, երբ սպանվածների դիերը փոխանակում էին: Սա ընդամենը զինադադար է ու հայ-ադրբեջանական զինադադարի  ոչ մի պայմանագիր չկա»,- վստահեցնում է ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից  վերջին ընթացքում ամենօրյա հարձակումներին՝ պարոն Սարուխանյանն ասաց, նորություն չէ, այնպես չէր, որ պատերազմը նոր է վերսկսել. «Պատերազմը երբեւէ չէր էլ ավարտվել: Զինադադարն այս տարիների ընթացքում հօգուտ Ադրբեջանի է աշխատել, որը կարողացել է վերադիրքավորվել եւ նավթի վաճառքից միլիոնավոր դոլարներով մեր դաշնակից Ռուսաստանից զենք-զինամթերք ձեռք բերել, նոր սերունդ դաստիարակել, որ իբր իրենց տարածքի քսան տոկոսը բռնազավթված է»:

Ըստ նրա, զինադադարի ընթացքում ավելի շատ մարդկային կորուստներ են եղել, քան պատերազմի ժամանակ. «Ասում էինք՝ սահմանը կարելի է ամրացնել, ես նույնիսկ ասում էի, որ այս քաղաքում այսքան տեսախցիկները շարելու փոխարեն, դրանք սահմանի երկայնքով տեղադրելը սահմանն ավելի անվտանգ կդարձներ, դիվերսանտների կամ հակառակորդի տեղաշարժը վերահսկելի, բայց ՊՆ-ից մի բարձրաստիճան գեներալ արձագանքեց առաջարկիս՝ իբր  ես չեմ հասկանում տեխնիկայից, իբր քաղաքում տեղադրված տեսախցիկները պիտանի չեն սահմանին»:

Ազատամարտիկը դժվարանում է ասել, թե սկսած ռազմական գործողությունները մինչեւ ուր կհասնեն. «Չեմ ուզում վատատես լինել, բայց եթե այս իշխանությունները այս նույն քաղաքականությունը շարունակեն, ապա սա կմնա անավարտ պատերազմ… բայց այդ պատերազմի ավարտը վաղ թե ուշ պետք է գա»:

Մեր հարցին՝ ինչպիսի լուծում եք տեսնում՝ տարածքների վերադա՞րձ, ազատամարտիկն ասաց՝ բացառում է. «Միգուցե տաք գլուխներ կան նստած Հայաստանից դուրս կամ Հայաստանում, որոնք կարող են մտածել պատերազմ հրահրելու ձեւով տարածքներ վերադարձնել, բայց այդ տաք գլուխները չեն հաշվարկել մի բան, որ մեր հայ ժողովուրդը հզոր է, ու եթե կարողանում են ոչ-ը այո-ի տեղ անցկացնել խաղաղ պայմաններում մարդկանց կաշառք բաժանելով, ապա երբ հարցը վերաբերում է Հայաստանի լինել-չլինելուն կամ տարածքներին հնարավոր չէ կաշառել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031