Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել: Այս հայտարարությունն, ըստ «Грузия Онлайн»-ի, կառավարության աշխատակազմի արտահերթ խորհրդակցության ընթացքում հայտարարել է հենց ինքը՝ Ղարիբաշվիլին:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել կոալիցիայի իր գործընկերներին, կառավարության անդամների եւ իր ընտանիքին. «Ես այսօր լքում եմ այս պաշտոնը, բայց մնում է մեր երկրի հավատարիմ զինվորը»:
Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ վարչապետի հրաժարականի դեպքում ամբողջ կառավարության լիազորություններն ավտոմատ կերպով դադարեցվում են եւ նրանք շարունակում են կատարել իրենց պարտականությունները:
Ենթադրվում է, որ Վրաստանի վարչապետի պաշտոնին կնշանակվի այդ երկրի գործող արտաքին գործերի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլի:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ