Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են կասեցնել ԱՄՆ-ի հետ բոլոր հարաբերությունները. Apa

Դեկտեմբեր 23,2015 20:33

Ադրբեջանի Միլի մեջլիսում ներկայացվել է «ԱՄՆ-ում մարդու իրավունքների վիճակը» վերտառությամբ օրենքի նախագիծ: «Apa»-ի փոխանցմամբ՝ նախագծի հեղինակն է խորհրդարանին իրավական քաղաքականության եւ պետական շինարարության հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի շրջանի ադրբեջանական համայնքի» ղեկավար Ռովշան Ռզաեւը:

Նախագծում նշվում է, որ Ադրբեջանն իր անկախության տարիներին բախվել է երկակի չափանիշների հետ, որոնք տարբեր ժամանակներում կիրառվել են տարբեր երկրների կողմից, այդ թվում՝ նաեւ ԱՄՆ-ի: Գրված է, որ այդ ուժերը ցանկանում իրենց ազդեցության տակ պահել Ադրբեջանին եւ խառնվել նրա ներքին ու արտաքին քաղաքականության մեջ:

Հեղինակը գրել է, որ ԱՄՆ-ում վերջին տարիներին ավելացել է ռասսայական եւ կրոնական խտրականությունը, այլատյացությունը եւ իսլամատյացությունը, վերականգնվել է հասարակության ամբողջական վերահսկողության համակարգն, ավելացել են անձնական կյանք ներխուժը դեպքերը եւ խոսքի եւ մամուլի ազատության սահմանափակումները:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանն առաջարկվում է հրաժարվել ԱՄՆ-ի կառավարության անդամների եւ նրանց ընտանիքների անդամներին, կոնգրեսականներին եւ այլ անձանց վիզա տալուց: Նախատեսվում է պատժամիջոցները կիրառել նաեւ Հայկական սփյուռքի հետ համագործակցող անձանց նկատմամբ:

Նախագծում առաջարկվում է նաեւ դադարեցնել ԱՄՆ-ի հետ առեւտուրը եւ համագործակցությունը էներգետիկ, ռազմական ու անվտանգության հարցերում:

Պատժամիջոցները վերացնելու համար 4 կետ է առաջարկված, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում միասնական դիրքորոշում արտահայտելն ու Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելն է:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031