Լրահոս
Օրվա լրահոսը

Թրաֆիքինգի դեմ պայքարողները մրցանակներ ստացան

Դեկտեմբեր 23,2015 19:55

Այսօր տեղի ունեցավ մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխությունը, որը նախաձեռնել է ՀՀ մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդը, որ ղեկավարում է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

Նշենք, որ մրցույթը կազմակերպվել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը»: Կազմակերպիչների ներկայացմամբ՝ մրցույթը նպատակ ունի խրախուսել լրագրողներին, որոնք անդրադառնում են մարդկանց թրաֆիքինգի երեւույթին, հանրությանը տեղեկացնում են դրա բացասական ազդեցությունների մասին մատնացույց անում ելքերը:

Այս տարի մրցույթի հեռուստատեսության եւ ռադիո անվանակարգում 1-ին եւ 3-րդ տեղեր չեն շնորհվել, իսկ 2-րդ տեղը զբաղեցրել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող Կարինե  Մանգասարյանը՝ «Հայաստանը թրաֆիքինգի դեմ պայքարում հաջողություններ է գրանցում» նյութի համար:

12391353_10205478651905456_8594244791622079006_n

«Տպագիր եւ առցանց լրատվամիջոցներ» անվանակարգում 1-ին տեղը շնորհվել է «Արտակարգ» թերթում հրապարակված «Թրաֆիքինգ. Իսկական ստրկություն» նյութի համար: 2-րդ տեղը զբաղեցրել է «Yerevan.today» առցանց լրատվամիջոցի խմբագրակազմը: Մրցանակակիրները ստացան հավաստագրեր եւ դրամական պարգեւներ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031