Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ համար ավելի հեշտ կլիներ վերապատրաստել պարի մասնագետի, քան, ասենք, ֆիզկուլտուրայի ուսուցչի». Գագիկ Գինոսյան

Դեկտեմբեր 23,2015 19:30

«ՀՀ հանրակրթական դպրոցներում «Ազգային երգ ու պար» առարկայի ներմուծմանը դեմ արտահայտվողներից շատերին ոչ թե ազգային պարը, դրա նկարագիրն ու մշակույթն է հուզում, այլ իրենց անձը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը՝ ընդգծելով, որ որևէ մեկի առջև դուռ չի փակվել. բոլորին, այդ թվում և իրեն առաջարկվել է ծրագիր գրել. «Բայց մինչ հիմա, անգամ այդքան խոսակցություններից հետո, նրանք ծրագիր չունեն, ունեն միայն մեր ծրագրի քննադատություն»,- նշեց Գ. Գինոսյանը:

Նրա խոսքով՝ իրենք շարունակում են ծրագրի կատարելագործման աշխատանքները. «Անշուշտ, հնարավոր չէ մեկ ամսում կամ մեկ տարում իդեալական ծրագիր ունենալ: Բոլոր առարկաների ծրագրերն էլ ժամանակի ընթացքում բարեփոխվում են: Ես հաճախ եմ լսում, որ ասում են՝ «Ազգային երգ ու պար» առարկայի ներմուծմամբ երեխաների մեջ ազգային, մարդկային նկարագրի փոփոխություն են նկատում»,- ասաց Գ. Գինոսյանը:

Ինչ վերաբերում է մասնագետների խնդրին, Գ. Գինոսյանը շեշտեց, որ ոչ թե իրենք են ընտրում ուսուցիչներին, այլ տվյալ դպրոցի տնօրենն է ուսուցչին ներկայացնում վերապատրաստման. «Հավատացեք, ինձ համար շատ ավելի հեշտ կլիներ վերապատրաստել պարի մասնագետի, քան, ասենք, ֆիզկուլտուրայի ուսուցչի,- ընդգծեց նա,- հերիք չէ՝ իմ բեռը ծանրացրել են, մի բան էլ մեղադրում են, որ ես ֆիզկուլտուրայի ուսուցչի եմ ընդգրկել ծրագրում: Կներեք, բայց որևէ դպրոցում հորեղբորս տղան չի աշխատում, և մեր պարային խմբից ոչ ոք որևէ դպրոցում չի աշխատում… Մենք կրկնակի չարչարվում ենք, որ կարողանանք ոչ մասնագետին մասնագետ դարձնել: Նախարարության հետ կանգնել ենք խնդրի առջև, որ եկող տարվա մեջ որևէ կառույց լինի, որը գոնե մագիստրատուրայի մակարդակով երգի և պարի մասնագետներին վերապատրաստի համատեղ ազգային երգ ու պարի գծով»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031