Սեպտեմբերի 5-ին, ժամը 13.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1991 թ. ծնված Հայկուհի Գ.-ն և հայտնել, որ Կոմիտասի պողոտայում գտնվող ատամնաբուժարանից երկու դրամապանակ են գողացել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 13.00-ից 13.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով նշված ատամնաբուժարանի հանգստի սենյակի դռան բաց լինելու հանգամանքից, պայուսակներից գողացել են 1989 թ. ծնված Լիաննա Գ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է 296.000 դրամ և բանկային քարտ` պատճառելով 310.000 դրամի վնաս, և 1986 թ. ծնված Մարինե Հ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է 21.000 դրամ և բանկային քարտ` պատճառելով 30.000 դրամի վնաս:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի և քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1994 թ. ծնված Էդգար Հ.-ն /ներկայումս այլ հանցագործություն կատարելու համար կալանավորված է և գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում/, ով դեկտեմբերի 22-ին տեղափոխվել է քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն