Դեկտեմբերի 23-ին գումարված ավագանու հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գույքահարկի գծով արտոնություն է սահմանվել Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերանների, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների կարգավիճակին հավասարեցված անձանց, Արցախյան և Աֆղանստանի պատերազմներում զոհվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում վիրավորված և ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների, Արցախյան և Աֆղանստանի պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամների համար:
Երևանի քաղաքապետարան