Ռուսական զենքի մատակարարումը շատ կարեւոր է Հայաստանի համար: Այս հայտարարությունն, ըստ «TASS»-ի, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպումից հետո արել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Շնորհակալություն ենք հայտնում ձեզ այն մեծ օգնության համար, որ դուք ցույց եք տվել ռազմա-տեխնիկական համագործակցության ուղիներով, ռազմական նշանակության ապրանքների մատակարարմամբ: Դրանք մեզ համար շատ կարեւոր նշանակություն ունեն»,- ասել է Օհանյանը:
Նախարարի գնահատմամբ՝ այսպիսի հանդիպումները թույլ են տալիս խոսել ռազմական եւ ռազմա-տեխնիկական համագործակցության ուղիների մասին. «Պետք է ասեմ, որ մեր ջանքերի շնորհիվ, ռուս զինվորականների՝ մեր ընկերների, ջանքերի շնորհիվ 2015 թվականն առանձնահատուկ էր: Ռազմական համագործակցության բոլոր միջոցառումներն անցկացվել են»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ