Դեկտեմբերի 22-ին Մասիսի քաղաքապետարանում վերոհիշյալ տարածաշրջանի շախմատի զարգացման հեռանկարների քննարկման համար կայացած հանդիպմանը ներկա են եղել Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սմբատ Լպուտյանը, Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, Մաիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը, մարզպետարանի, քաղաքապետարանի պատասխանատու աշխատակիցներ, շախմատի մարզիչներ։
Հանդիպման ընթացքում մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը խոսել է Արարատի մարզում և մասնավորապես Մասիսում Շախմատ առարկայի առաջնայնության, դպրոցներում շախմատի դասասենյակների առկայության մասին, ինչպես նաև անդրադարձել շախմատի օլիմպիադային մարզի չորս տարածաշրջանների թիմերի մասնակցությանը, արդյունքներին ու ցուցանիշներին։
– Շախմատի օլիմպիադայի մարզային փուլին մասնակցել է 400-ից ավելի աշակերտ։ Շախմատի զարգացումը մեր մարզում գտնվում է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում, ինչն ավելի է ուժեղացնում այս առարկայի հանդեպ հետաքրքրությունն ու հսկողությունը ոչ միայն հանրակրթական, այլ նաև սպորտդպրոցներում։
Սմբատ Լպուտյանն առաջարկել է դպրոցներում ներմուծել հեռահար ուսուցման տարբերակը, ինչը թույլ կտա էլեկտրոնային կայքի միջոցով նաև կազմակերպել ինտենսիվ ու ավելի մատչելի պարապմունքներ և արձանագրել բարձր ցուցանիշներ։
Կարդացեք նաև
Շախմատի ֆեդերացիայի նախագահը նշել է նաև, որ Արարատի մարզը գտնվում է շախմատի ասպարեզում բարձր ցուցանիշներ արձանագրած մարզերի թվում, և շախմատային ավանդույթներն այստեղ խորը արմատներ ունեն։
Նիստի ավարտին շախմատի Մասիսի տարածաշրջանի պատասխանատու է նշանակվել Միքայել Մարտիրոսյանը
Արարատի մարզպետարան