Ռուսաստանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն եւ Սեյրան Օհանյանն այսօր Մոսկվայում ստորագրել են հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միասնական տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին պայմանագիր:
«Ria»-ի փոխանցմամբ՝ պայմանագիրը ստորագրվել է նախարարների երկկողմ հանդիպումից հետո: Այսօր ստորագրվել է նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի 2016 թվականի համագործակցության ծրագիրը:
Կայքը հավելել է, որ այժմ Ռուսաստանն աշխատում է Ղրղըզստանում եւ Տաջիկստանում նմանատիպ համակարգեր ստեղծելու ուղղությամբ: Ղազախստանի հետ այդ համաձայնագիրը ստորագրվել է 2013 թվականին, իսկ Բելառուսի հետ ՀՕՊ համակարգերն արդեն միավորված են:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ