Շիրակի մարզի դատախազության դատախազի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քննվող քրեական գործի դատաքննության ընթացքում գործով վկա Ջուլիետա Հ.-ն հայտարարել է, որ նույն քրեական գործի նախաքննությունն իրականացրած ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչի կողմից կազմված առերես հարցաքննության արձանագրության տակ ինքը ստորագրել է առանց ցուցմունք տալու, ավելին՝ այդ ընթացքում իր հետ առերեսվող մեղադրյալը և վերջինիս պաշտպանը ներկա չեն գտնվել:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդացեք նաև
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն