Բաղրամյանի դեպքերի մասին հրապարակումներն ու մեկնաբանությունները տարբեր էին: Այժմ ընթերցողը հնարավորություն կունենա ծանոթանալ դեպքերի գեղարվեստական մեկնաբանությանը երիտասարդ գրող Արմինե Բոյաջյանի «Բարձր լարում» գրքում:
Հեղինակի հավաստմամբ՝ այստեղ հերոսները մարդիկ են՝ գյուղացիները, չհանդուրժող երիտասարդները, հանդուրժող երեսպաշտները.«Իմ թեման Բաղրամյանի ալիքում հայտնված հայ բջիջն է, տարբեր ու անտարբեր, չեզոք ու ակտիվ բջիջը, պայքարող ու պայքարը լռեցնող բջիջը»:
Երիտասարդ գրողը նաև նշում է, որ վեպը պետք է ընկալել ոչ թե սովորական միտինգի մասին հրապարակում, այլ որպես գրականություն.«Ես ժուռնալիստ չեմ, որ փաստ արձանագրեմ, ես գրող եմ, ով մտահոգ է իր հայրենիքով, ով սիրում է իր երկիրը, ով գնահատում է իր կողքին ապրողին, ով աչք չի կարող փակել կատարվողի կամ կատարվածի վրա: Ինձ լույսի թանկացումը չէ, որ մղել է գրելու, ինձ այդ ցույցի ժամանակ փողոցն ավլող երիտասարդն է մղել, ինձ Բաղրամյանում հարսի քողով հայտնված հայուհին է մղել այս պատմությանն անդրադառնալուն, ինձ չհարմարվող տղաներն են մղել անելու էս գործը»:
«Բարձր լարում» գիրքը ընթերցողին հասանելի է այսօրվանից:
Էմմա ՀՈՎՍԵՓՅԱՆ