Ռուսական «Սու-24» կործանիչի վրա Սիրիայի օդային տարածքում Թուրքիայի կատարած հարձակումը եւ կործանումը «գրեթե դավաճանություն է»: Ըստ «TASS»-ի՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպմանն այս կարծիքն է հայտնել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Դա մեզ համար իսկապես այդպիսի գործողություն էր, գրեթե դավաճանություն էր, ես դա այդպես կորակեի: Մենք ընդհանրապես չէինք սպասում այդպիսի գործողություններ մարդկանցից, որոնք ամբողջ աշխարհին հայտարարում են, թե մասնակցում են հակաահաբեկչական գործողություններում»,- ասել է Շոյգուն:
Նա Սեյրան Օհանյանին շնորհակալություն է հայտնել «Սու-24»-ի կործանման առնչությամբ Հայաստանի ցուցաբերած աջակցության եւ ցավակցության համար. «Դուք, գործնականում, առաջինն արձագանքեցիք այդ մեծ աղետին»:
Շոյգուի գնահատմամբ՝ Հայաստանի եւ Ռուսաստանի 2015 թվականի ռազմական համագործակցության ծրագրերն ամբողջությամբ իրագործվել են «եւ զորավարժությունների, եւ մասնագետների պատրաստման հարցերում, մեր կրթական հիմնարկում սպաների ընդունման գործում եւ ռազմա-տեխնիկական համագործակցության հարցում»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ