Լրահոս
Օրվա լրահոսը

«Շողեր»-ի տարեվերջյան ելույթը Մյունխենում

Դեկտեմբեր 23,2015 15:25

Դեկտեմբերի 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Տիգրան Հեքեքյանի գլխավորած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը հանդես եկավ «Խաղաղություն մոլորակին» նախագծային համերգով: Համերգը կոչված էր համայն մարդկությանը համախմբելու խաղաղություն գաղափարի շուրջ: Այս կանչը, որ երաժշտության տեսքով հնչել էր Երևանում, թևածեց մինչև Գերմանիա: Դեկտեմբերի 20-ին Մյունխեն քաղաքի հայ հայրենակցական միության ( Armenische Landsmannschaft in München e. V.) «Շողեր» երգչախումբը՝ Արմինե Բաբայանի գլխավորությամբ, հնչեցրեց այն՝ հայ և գերմանացի հանդիսատեսի համար: Ծրագրում ներկայացված էին ոչ միայն հայ հոգևոր և ժողովրդական երաժշտություն, այլ նաև հայկական, ինչպես նաև այլ ազգերի ամանորյա և Սուրբ ծննդյան երգեր:

Նույն օրը այս գաղափարը ելևէջվեց նաև Շտուտգարտ քաղաքի Սուրբ Միքայել եկեղեցում՝ Ֆլորիան Հելգաթի ղեկավարած հարավարևմտյան ռադիոյի ոկալ համույթի կողմից:
Այսօր աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների ենթատեքստում համերգները խորհրդանշում էին միմյանց հանդեպ սեր, կարեկցություն և հանդուրժողականություն:
«Շողեր» երգչախումբը կազմավորվել է 2012թ. Մյունխենի հայ հայրենակցական միության տանը՝ խմբավար Արմինե Բաբայանի կողմից: Տարբեր մասնագիտությունների տեր մյունխենաբնակ մի խումբ երիտասարդ կանանց և աղջիկներին համախմբել է սերը դեպի երաժշտությունը: Դրա հետ մեկտեղ նրանք ցանկանում են պահպանել հայ երգչախմբային արվեստը Հայաստանից դուրս, ինչպես նաև գերմանացիներին ու գերմանաբանակ այլազգիներին ծանոթացնել հայ մշակույթի հետ:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031