Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Գինոսյան. «Կարեւոր չէ՝ ինչ Սահմանադրություն ունենք, կարեւոր է, թե ովքեր են նրա կիրառողները»

Դեկտեմբեր 23,2015 15:20

«Ցանկացած բան, որը պառակտում է ազգը, բաժանում երկու բանակի, կարծում եմ՝ գոհ լինելու կարիք չկա, եւ ես ոչ «Ոչ»-ի կողմից եմ, ո՛չ էլ «Այո»-ի»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ասաց «Կարին» ավանդական երգի, պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:

Նա նշեց, որ ինքը կողմ է, որ նման գործընթացներ չկատարվեն եւ ազգը չպառակտվի. «Նման միջոցառումները միայն պառակտող դրսեւորումներ ունեն, եւ վստահ եմ, որ բերելու են արտագաղթի նոր շեմին»:

Գագիկ Գինոսյանը, խոսելով հանրաքվեի ընթացքում կատարված ընտրախախտումների մասին, հետաքրքիր է համարում այն հանգամանքը, որ ընտրախախտումները հաղթողի կողմից է լինում. «Եթե ընտրախախտումի կարիք կա, ապա պարտվողները պիտի ընտրեին՝ խախտում անե՞լ, թե՞ ոչ, ոչ թե հաղթողը: Չգիտեմ, կարծում եմ, եթե միակողմանի են այդ ընտրախախտումներն արձանագրված, պիտի արձանագրենք, որ արդեն ինչ-որ բան կարելի է ենթադրել»:

Նա ընդգծեց, որ սոված երկրում, աղքատության եզրին հասած մարդկանց, սահմանային լարված իրավիճակի պարագայում փոխանակ գումարներ ներդնել բանակը սպառազինելու համար, նոր սարքավորումներով ապահովելու համար, գումարներն անհասկանալի է, թե ինչի համար են օգտագործվում. «Որակական առումով երկրի ներսում ոչինչ չի փոխվելու, ավելի քան վստահ եմ, որովհետեւ կարեւոր չէ՝ ինչ Սահմանադրություն ունենք, կարեւոր է, թե ովքեր են նրա կիրառողները: Եթե կիրառողները մնում են նույնը կարծում եմ՝ երկրում ոչինչ չի փոխվելու: Այ թե ինչ կփոխվի արտաքին քաղաքականության մեջ, ինչի համար էինք ձգտում այս բարեփոխումներին, երեւի թե ժամանակը ցույց կտա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ Գագիկ Գինոսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031