Լրահոս
Օրվա լրահոսը

Սեդրակ Մամուլյան. «Կապիկի միսն ուտելու չի եւ համեղ էլ չի» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 23,2015 15:14

«Հայերն այն երջանիկ ազգերից են, որոնց տոնածիսական համակարգը պահպանված է: Ծիսական կերակրատեսակներն այն զարդերն են, որոնք յուրաքանչյուր տոնի ժամանակ դրվում են սեղանին: Դրանց միջոցով է, որ, օրինակ, Ամանորին, հրաժեշտ են տալիս հնին եւ նորի սպասումով լցվում»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում խոսելով տոնական կերակրատեսակների մասին, ասաց «Հայ խոհարարական ավանդույթների պահպանման եւ զարգացման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:

Նրա փոխանցմամբ՝ ամանորյա ծիսական կերակրատեսակների շարքում կան ուտեստներ, որոնց միջոցով մեր նախնիները աշխարհին խաղաղություն եւ առատ բերք են ցանկացել: Օրինակ՝ «Քաշիկան», որը «Հարիսայի» տարատեսակ է.  «Դա ամենածիսական կերակուրն է եւ «Հարիսայից» տարբերվում է նրանով, որ չի խառնվում, որպեսզի գալիք տարին խառնակ չլինի: Պետք է հպարտանանք, որ անգամ կերակրատեսակի միջոցով աշխարհին խաղաղություն ենք մաղթում»:

Ամանորյա սեղանի մյուս կարեւոր բաղադրիչը տարեհացն է՝ քաղցր հացը, որի մեջ մետաղադրամ է դրվում. «Ամանորն ընտանեկան տոն է: Տարեհացն էլ դրա խորհրդանիշը: Չեմ պատկերացնում՝ Դուբայում Նոր տարի նշենք եւ տարեհաց կտրենք ու բաժանենք: Այդ կերակուրները մեր մառանից պետք է դրվեն սեղանին: Աշնանը պաշար անելու մշակույթ պետք է լինի»,-նկատեց Մամուլյանը:

Բանախոսի համար ընդունելի չէ տարվա խորհրդանիշ կենդանու հետ կապված «մրցավազքը». «Կապիկի միսն ուտելու չի եւ համեղ էլ չի»,-ակնարկեց նա:

Ինչ վերաբերում է քաղցրեղենին, չրերից ու թխվածքներից բացի, կարելի է ավանդական Ասիլիկ-Վասիլիկներ՝ մարդակերպ թխվածքաբլիթներ պատրաստել՝ տարբեր կերպարներով:

Մամուլյանի բնորոշմամբ՝ յուրաքանչյուր երեւույթ, այդ թվում տոները, չեն կարող բնությունից անջատ լինել. «Ձմռանը մեր օրգանիզմը հավելյալ կալորիաներ ընդունելու կարիք ունի: Պահանջ կա կենդանական սպիտակուցների, ուստի պահք պահել՝ չի նշանակում՝ հյուծվել»:

Խոհարարը նաեւ տեղեկացրեց, որ Ամանորի սեղանին կարելի է դնել Անիի խոհանոցի գանձերից համարվող «Ականջապուր»-ը: Այդ մասին մանրամասն՝ այստեղ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031