Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Առյուծներն այնքան սոված էին, որ չէին կարողանում կանգնել». «Ա1+»

Դեկտեմբեր 23,2015 15:15

«Ցավոք, ես ինքս ինձ պետք է երկու նշանակեմ այս տարվա գործունեության համար, քանի որ ես չեմ տեսնում որեւէ առաջընթաց բնապահպանական խնդիրների լուծման հարցում»,- այսօր ասուլիսի ընթացքում նշեց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը՝ հավելելով, որ չնայած մի շարք ոլորտային խնդիրներին ուղղված գործողություններին՝ չկա արդյունք:

ՀԿ-ի նախագահը մասնավորապես անդրադարձավ ոլորտի օրենսդրական խնդիրներին՝ նշելով, որ ըստ վերջերս ընդունված սահմանադրական փոփոխությունների՝ բնապահպանական ոլորտը ընդհանրապես մղված է երկրորդ պլան: Հաջորդ խնդիրը առնչվում է բիզնես ընկերություններում ստուգումներ անցկացնելու կառավարության որոշմանը, ըստ որի՝ բիզնես ընկերություններում ստուգումներ չեն անցկացվելու:

«Մենք կողմ ենք փոքր բիզնեսին որոշակի ազատություն տալուն, բայց ինչ վերաբերում է հանքարդյունաբերական հզոր ընկերություններին, այս ամենը շատ լուրջ է: Սա խոսում է այն մասին, որ այն խոշոր հանքարդյունաբերական ընկերությունները, որոնք առանց այդ էլ այդքան էլ օրենքով չէին աշխատում, կանեն այն, ինչ որ արել են մինչ այժմ»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031