Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների միջև 2014-2015թթ. խորհրդատվությունների ծրագրի համաձայն՝ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայացան արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման և տեղեկատվության բնագավառում խորհրդակցություններ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների տեղեկատվական ստորաբաժանումների միջև։
Խորհրդակցություններին քննարկվեցին Հայաստանում ռուսաստանյան լրատվամիջոցների և Ռուսաստանում հայկական լրատվամիջոցների գործունեության հետ կապված հարցեր, անդրադարձ արվեց Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ շրջանակներում տեղեկատվական աշխատանքի առանձնահատկություններին։
Հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին սոցիալական ցանցերում տեղեկատվության տարածման և դրանց ընձեռած հնարավորությունների առավել արդյունավետ կիրառման շուրջ։
Երկուստեք կարևորվեց տեղեկատվական դաշտում աշխատանքի բնագավառում կրթական ծրագրերի իրականացումը և փորձի փոխանակման անհրաժեշտությունը։
ՀՀ ԱԳՆ