Այսօր Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ Աին քաղաքում մեկնարկեց շախմատի «Al Ain Chess Classic 2015» մրցաշարը, որին մասնակցելու հայտ ներկայացրած 144 շախմատիստներից 68-ը գրոսմայստեր է:
Հայաստանն այս մրցաշարում ամենաներկայացուցչական պատվիրակությունն ունի: Մեր շախմատիստների մեջ են գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հովիկ Հայրապետյանը, Լեւոն Բաբուջյանը, միջազգային վարպետներ Տիգրան Ս. Պետրոսյանը, Վահե Բաղդասարյանը եւ ուրիշներ:
Մրցաշարի գլխավոր մրցավարը Աշոտ Վարդապետյանն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ