Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պուտինն՝ Ալիեւին. «Հույս ունեմ մեր եղբայրական երկրների համատեղ աշխատանքը կշարունակվի»

Դեկտեմբեր 23,2015 14:47

Ադրբեջանական կայքերը հաղորդում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին:

Ուղերձում Պուտինն Ալիեւին սրտանց շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ եւ նշել. «Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանը վստահորեն շարժվում է սոցիալ-տնտեսական զարգացման ուղիով, ակտիվ դերակատարություն ունի տարածաշրջանային եւ միջազգային օրակարգում առկա կարեւոր հարցերի լուծման մեջ»:

ՌԴ նախագահը գրել է, որ որպես իր երկրի իսկական ընկեր, Իլհամ Ալիեւն անձնական մեծ ներդրում է ունենում ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման եւ տարբեր ոլորտներում ամրապնդման գործում. «Հույս ունեմ, որ Ձեզ հետ ընկերական հարաբերությունները եւ մեր երկու եղբայրական երկրների օգտին միտված աշխատանքը շարունակական կլինի: Ի սրտե Ձեզ քաջ առողջություն, երջանկություն, բարեկեցություն, հաջողություն եւ ամենաբարի բաներն եմ մաղթում Ձեզ եւ Ձեր ընտանիքին»:

Հավելենք, որ Պուտինի այս ուղերձի մասին ՌԴ նախագահի պաշտոնական Kremlin.ru կայքում ոչինչ չկա նշված:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «Կարդացվել է 4989 անգամ»

    պրավօ՛ Աշոտ, ազերինի պատմածը/երեւակայածը սա՜ղը տարածեցիր

    մինչ իմ հակազդեցությունը ջնջեցիր, ծածկեցիր

    good job !

    երեւի կառավարութեան հասնելու յարմար մարդ ես

    (սակայն այս թերթում իգական սեռի քո գործակիցները քեզանից շատ աւելի քաջ ու խիզախ են, հաստատ)

    • Մի կողմ դնելով ձեր վիրավորական խոսքերն ուզում եմ արձագանքել հրապարակման վերաբերյալ հարցադրումներին։

      Շնորհավորական հեռագրերը միշտ չի որ դրվում են Կրեմլի կայքում։ Երկրորդ` Մոսկվան չի հերքել ադրբեջանական կայքերի պաշտոնական հաղորդագրությունը։ Սովորաբար ապատեղեկատվություն տարածվելու դեպքում նրանք արագ հերքում են։

      Եվ երրորդ` Պուտինը, եթե չշնորհավորեր էլ, ռուս-ադրբեջանական հարաբերություններում Հայաստանի համար ավելի անհանգստացնող բաներ, կան, օրինակ` Ռուսաստանի կողմից Ադրբեջանին 4 միլիարդ դոլարի զենքի վաճառքը, որից մեկ միլիարդը` հարձակողական: Ւսկ դա ռուսները հաստատել են։ Ու կարծում եմ դա ավելի վտանգավոր է, քան այս շնորհավորանքը։

      • Հ.Շ. says:

        . վիրավորական խոսքերը ուղղակի հետեւանքն են նախնական մեկնաբանութեանս գրաքննիչային ջնջումին, մինչ այդտեղ ոչ մի վիրաւորական խօսք չկար, ոչ մէկ հատ.
        (իսկ վիրաւորականն ալ յարաբերական է այստեղ, քանզի առարկայական իրողութիւնը այն է թէ այս կայքէջի լրագրող օրիորդներն ու տիկինները անմիջապէս եւ առանց վարանումի հրատարակում են որեւէ մեկնաբանութիւն, որքան որ ալ անոր բովանդակութիւնը քննադատական լինի իրենց գործին նկատմամբ – եբրեմն նոյնիսկ մի քիչ աւելի ալ, որու համար այս առիթով իրենցմէ ներողութիւն կը խնդրեմ)

        . Մոսկվան, ինչպէս որեւէ այլ կառավարութիւն, ստիպված չէ առաւօտից իրիկուն սուտ լուրեր հերքելու.

        կայ մի հիմնական սկզբունք, յատկապէս Օրէնքի բնագաւառում՝ լռութիւնը հաւանութիւն չէ, երբեք, ոչ ել հակառակը.

        . Ռուսաստանը պղտոր եւ մեզ համար յաճախ մտահոգիչ խաղ է խաղում, Արցախի կապակցությամբ, սա պարզ ու յստակ իրականութիւն է բոլորիս համար. սակայն եզրակացնելը թէ ան լիովին թուրքերի կողմն է, եւ այդպիտի մի հաստատում տարածել մեր, հայութեան մէջ, շատ աւելի վտանգաւոր մօտեցում է. վասն ինչի՞, Աշոտ… որպէսզի ռազմաճակատի երեխան եւ իր ծնողները մտածեն որ միս-մինակ ենք, ամբողջովին խոցելի եւ լքված՝գազաններին դիմա՞ց… որպէսզի մեր մնացած կորո՞վն ալ քանդվի վերջանայ…

  2. Հ.Շ. says:

    Յօդուածի առաջին բառերն են՝
    «Ադրբեջանական կայքերը հաղորդում են…»

    ինչու տարածել իրենց սուտ կամ խեղաթիւրված «լուրեր»

    պատերազմական վիճակում, ուզում են վախ առաջացնել, խուճապ ստեղծել մեր մօտ, այս պարագային՝ իբրեւ թէ բացայայտելով թէ Ռուսաստանը մեր ուղղակի մեր դէմն է այս պատերազմին մէջ

    zero credibility ունին թրքական «լրատվական» գործակալութիւնները

    ինչո՞ւ դառնալ անոնց ենթա-կայանը

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031