Դոհայում ընթացող շախմատի «Qatar Masters Open» մրցաշարում հայաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: Նա երրորդ տուրում պարտության մատնեց հնդիկ գրոսմայստեր Կիդամբի Սունդարարաջանին եւ 2,5 միավորով բարձրացավ 13-րդ հորիզոնական:
Այսօր հայ շախմատիստի մրցակիցը Ամերիկան ներկայացնող Ուեսլի Սոն է, որը նույնպես կորցրել է կես միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով եզրափակում է առաջատարների եռյակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ