Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանությունը եւ դասերը, որ չքաղեցինք. Jewish voice

Դեկտեմբեր 23,2015 14:14

«Rutgers College»-ի պատմության ֆակուլտետի բակալավր, պրոֆեսիոնալ ազգաբան Միրիամ Քաիրեյը «Jewish voice»-ում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նա գրել է, որ բոլորը լսել են այդ ողբերգության մասին, բայց քչերն են տեղյակ, թե ինչ է պատահել եւ դա ինչպես նախանշան հանդիսացավ 25 տարի անց Եվրոպայում հրեաների կոտորածի համար:

Հեղինակը մանրամասն ներկայացրել է, թե ինչպես են հայերը հաստատվել Թուրքիայում եւ ինչ կյանքով են ապրել: Նշված է, որ 1800-ականների վերջում Օսմանյան կայսրությունն անկում էր ապրում: Ինդուստրիալիզացիայի Եվրոպայում արտադրությունը տեղափոխում էր Արեւմուտք եւ Օսմանյան կայսրության փողը դուրս էր հոսում: Հայերն այդ պարագայում հայտնվել էին շահեկան վիճակում եւ թուրքերը պարբերաբար փորձում էին ոչնչացնել հայերին, ինչը չէր ստացվում Եվրոպայի ազդեցության պատճառով:

Ըստ ազգաբանի՝ Թուրքիան այդ հնարավորությունն ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում եւ կոտորեց 1.5 միլիոն հայերի: Նրանք, ովքեր կարողացան փրկվել, փախան Սիրիա: Այն մարդիկ, որոնք Հալեպում չէին մահանում փողոցներում, սպանվում էին թուրքերի կողմից:

Հայերի կրած տանջանքները եւ համակենտրոնացման ճամբարների ստեղծման ու հայերի դիմադրության մասին պատմվում է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքում: Հեղինակը նշել է, որ այդ գիրքը գրելը քիչ էր մնում Վերֆելին կյանքից զրկեր: «Երբ Հիտլերը հրամայեց այրել գրքերը, Ֆրանցը հասկացավ, թե ինչ է լինելու հաջորդիվ: Նա փախավ Իսպանիայով եւ հայտնվեց Կալիֆորնիայում»:

Միրիամ Քաիրեյը գրել է, որ Մուսա լեռան պատմությունը անհետացավ Թուրքիայի կառավարության ջանքերով, որը մինչ այժմ հերքում է Հայոց ցեղասպանության փաստը: Գիրքը անգլերեն է թարգմանվել եւ վաճառքի բարձր ցուցանիշներ է գրանցել ԱՄՆ-ում 1934 թվականին:

«Այսօր 2 միլիոն հայեր ապրում են պատմական Հայաստանի տարածքի 15%-ի վրա: Նրանք այդպես էլ չվերականգնվեցին այդ աղետից հետո, կորցրեցին իրենց ինտելեկտուալ դասը: Պատմությունն, ընդհանուր առմամբ, գրված է հաղթողների կողմից: Սա մեզ համար է, որպեսզի այսպիսի պատմությունները ուսումնասիրենք եւ արժեքավոր դասեր քաղենք»,- եզրափակել է հեղինակը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031