Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ Կոմիտասի շուկայի մոտ, Էլմիրա Մանյանը իր վարած թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով կանանցից մեկը տեղում մահացել է, իսկ մեկին օպերատիվորեն ժամանած շտապ օգնության բրիգադը նախ՝ տեղում առաջին անհրաժեշտ օգնությունն է ցուցաբերել, իսկ հետո տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com -ի կայքում