armnoc.am. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Երևանում շուտով կբացվի «Արարատ 73»-ի հաղթանակները հավերժացնող հուշարձանը:
«Ինչպես և խոստացել էի, բոլոր ձուլվածքները պատրաստ են միայն մշակման խնդիրն է մնացել: Մնում է միայն տեղը հատկացվի և գարնանը շինարարությունը կսկսվի: «Արարատ 73»-ը հպարտություն է և երիտասարդները պետք է օրինակ վերցնեն: Դուք մարզաշխարհի հարգված անդամներն եք և միշտ ձեր տեղն ունեք այդտեղ»,- հյուրընկալելով լեգենդար ֆուտբոլիստներին՝ շեշտել է ՀԱՕԿ նախագահը:
Նախորդ տարվա հոկտեմբերին «Արարատ 73»-ի հաղթանակների 40-ամյակի կապակցությամբ ՀԱՕԿ նախագահը մեծ ընդունելություն էր կազմակերպել, որի ժամանակ էլ Գագիկ Ծառուկյանը խոստացել էր փառահեղ հաղթանակի կապակցությամբ հուշարձան կանգնեցնել: Մոտ 40 առաջարկներից «արարատցիներն» ինքներն են ընտրել առաջիկայում կանգնեցվելիք հուշարձանը: